ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կորոշի ՍԴ-ն․ Նիկոլ Փաշինյանի կարիերան վտանգի տակ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած երեք քաղաքական ուժեր հայտարարել են Սահմանադրական դատարան դիմելու և ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին։ Ընդ որում, այդ ընդդիմադիր ուժերից երկուսը անցել էին խորհրդարան։ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը որպես վիճարկման հիմք նշել է վարչական ռեսուրսի օգտագործումը, զինվորականների ուղղորդումը, մրցակցային պայմանները խախտելը, Հանրային հեռուստաընկերությամբ հավասար պայմաններ չապահովելը։ Ընտրություններում աղաղակող խախտումների մասին հայտնել և ՍԴ է պատրաստվում դիմել նաև «Հայաստան» դաշինքը։ «Քաղաքացիական պայմանագրի» ստացած 688 հազար քվեն կասկածելի է համարում նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որը ընտրություններում գլխավորում էր «Զարթոնք» կուսակցության ընտրացուցակը։ Այդ ուժերը իրենց դիմումները կարող են ՍԴ ներկայացնել մինչև հուլիսի 2-ը, որից հետո բարձր դատարանն ունի 15 օր՝ դիմումները դռնբաց ընթացակարգով քննելու և վճռորոշ որոշում կայացնելու համար։

Երեք տարի առաջ իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց Սահմանադրական դատարանն իրենով անելու համար։ Նախ, Փաշինյանի կողմնակիցները ազատվեցին իրենց ինքնուրույնությունն ապացուցած երեք դատավորներից, ՍԴ նախագահի պաշտոնից հեռացրին Հրայր Թովմասյանին, ապա և տևական ու բուռն քննարկումներից հետո երեք նոր դատավորներ ընտրեցին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին, Արթուր Վաղարշյանին։ Ընդ որում, փակ քվեարկությանը մասնակցել էին միայն «Իմ քայլի» պատգամավորները և գրեթե միաձայն քվե տվել նրանց։ Նույն այդ ՍԴ-ն, սակայն, ապտակ հասցրեց Նիկոլ Փաշինյանին՝ Մարտի 1-ի գործով որոշում կայացնելով հօգուտ Ռոբերտ Քոչարյանի։

«Մեր իշխանության ժամանակ մենք ընտրել ենք Սահմանադրական դատարանի սխալ անդամներ, մեկը՝ ես, ներողություն իմ կայացրած սխալ ընտրության համար»,- դեռ ապրիլին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել էր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Չի բացառվում, որ այդպես էլ Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակ չհայտնված Սահմանադրական դատարանն այս անգամ էլ ինքնուրույն որոշում կայացնի և չեղարկի արտահերթ ընտրությունների արդյունքները։ Ուժերի գերլարումով ընտրություններում հաղթած Փաշինյանի ու նրա ղեկավարած ուժի համար դա քաղաքական կարիերայի ավարտ կդառնա։ «Քաղաքացիական պայմանագիրն» այլևս ռեսուրս չունի մի քանի ամսում երկրորդ ընտրություն կազմակերպելու կեղծելու, իսկ ընդդիմությունը նոր ընտրությունների դեպքում պետք է դասեր քաղած լինի։

Մկրտիչ Սարուխանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular