ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիտամին D-ի դեֆիցիտի մասին հուշող ախտանշան, որը հաճախ անտեսվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիտամին D-ն մարդու օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող սննդարար նյութերից մեկն է, որը սինթեզվում է օրգանիզմում արևի ճառագայթների տակ կամ ընդունվում սննդամթերքի որոշ տեսակների կամ վիտամինային հավելումների տեսքով։ Օրգանիզմում այս կարևոր տարրի բավարար մակարդակն օգնում է պաշտպանվել մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացումից ու բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, մինչդեռ դրա դեֆիցիտը կարող է բավական լուրջ խնդիրների պատճառ դառնալ և սովորաբար ուղեկցվում է մի շարք տհաճ ախտանշաններով։

Ինչպես РБК-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վիտալի Զվերևը նման տհաճ ախտանշաններից մեկը կարող են լինել մկանային ու կմախքային ցավերը:

«Սա ախտանշաններից մեկն է: Վիտամին D-ն շատ կարևոր է և զուր չէ, որ նախկինում երեխաներին ձկան յուղ էին տալիս, որը ևս պարունակում էր այս տարրը: Այն հատկապես կարևոր է երեխաների համար, ոսկորների համար», - բացատրել է գիտնականը՝ հավելելով, որ օրգանիզմում այս վիտամինի դեֆիցիտը կարող է պայմանավորված լինել նյութափոխանակության համակարգի աշխատանքի խանգարմամբ և բավարար քանակությամբ վիտամին D չստանալով: 

Միևնույն ժամանակ մասնագետը նախազգուշացրել է, որ օրգանիզմի համար վտանգավոր կարող է լինել ոչ միայն վիտամին D-ի դեֆիցիտը, այլև այս տարրի չափազանց բարձր մակարդակը, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել:

«Յուրաքանչյուր վիտամին ունի իր բանաձևը, որը համապատասխանում է նյութափոխանակությանը: Եթե, օրինակ, կա դեֆիցիտ՝ վատ է: Եթե կա ավելցուկ, ապա կարող են ի հայտ գալ կողմնակի բարդություններ: Վիտամինները նույնպես դեղամիջոց են, որոնք հարկավոր է ընդունել միայն անհրաժեշտության դեպքում», - նշել է մասնագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular