ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունիսի 29

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է ինքնուրույն գործելու համար: Ձեզ ծրագրերը ոչ բոլորին հասկանալի կլինեն, և չարժե բացատրությունների վրա շատ ժամանակ ծախսել: Նրանք, ովքեր սկզբում քննադատորեն տրամադրված կլինեն, կփոխեն իրենց կարծիքը, երբ տեսնեն, թե ինչ արդյունքների եք կարողացել հասնել:

Հաջողությամբ կարող են լուծվել վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող ֆինանսական հարցերը: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնց կուզենաք անհապաղ համաձայնել: Դրական փոփոխություններ հնարավոր են և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար է կարևոր բան ստանձնելու համար: Հիմա դուք լավ կհասկանաք, թե ինչում կարող եք հաջողության հասնել, իսկ ինչից հազիվ թե գլուխ հանեք: Գործերին լուրջ մոտեցումը հաճախ թույլ կտա հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ դրանց վրա ոչ ոք հույս չէր դրել:

Հավանական է արդյունավետ համագործակցության սկիզբը: Որոշ Ցուլեր աշխատանքի և բիզնեսի հետ կապված գրավիչ առաջարկներ կստանան: Չեն բացառվում դրական փոփոխություններն անձնական հարաբերություններում: Այսօր դուք մտերիմների հանդեպ յուրահատուկ ուշադիր կլինեք, նրանք էլ կփորձեն նույն ձևով պատասխանել:https://moevideo.biz/native?id=mv-content-roll-1996&slot=content&api=2.0&ref=hushak.com×

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անկախ ամեն ինչից հանգստություն պահպանեք: Դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից, որոնք ուղղելու վրա պիտի ծախսեիք ձեր թանկագին ժամանակը: Արժե օրը սկսել գործողությունների ծրագիր մշակելով, ինչպես նաև լուծում պահանջող խնդիրների ցանկ կազմելով: Այդպես դուք ոչինչ բաց չեք թողնի, չեք մոռանա ու չեք խառնի: Լուրջ եղեք, քանի որ լրջությունը հաճախ անհրաժեշտ կլինի հաջողության հասնելու համար:

Բաց մի թողեք կարևոր հարցերը հին ծանոթների հետ քննարկելու հնարավորությունը: Ձեզ հրաշալի խորհուրդներ կտան: Մտերիմները կարող են կիսվել գաղափարներով, որոնք կուզենաք իրագործել: Շուտով դա անելու շանսը կընձեռվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Լավ գաղափարներ կհայտնվեն: Հատկապես կուրախացնի, որ մտածածն իրագործելուն կարելի է անհապաղ անցնել. այդպես ոչ մի րոպե զուր չեք վատնի: Ավելի ուշ հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ էիք կարոտում: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ, հետաքրքիր համատեղ գործեր կգտնվեն: Չեն բացառվում գրավիչ առաջարկները:

Ողջ օրվա ընթացքում հավանական են փոքրիկ թյուրիմացություններ: Դրանց պատճառով չեք անհանգստանա և ճիշտ էլ կվարվեք: Բոլոր խնդիրներն արագ կլուծվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Համատեղ գործողությունների մասին ինչ-որ մեկի հետ պայմանավորվելը հեշտ չի լինի: Բայց հոգ չէ, քանի որ ինքներդ էլ կարող եք հրաշալի արդյունքների հասնել համարյա բոլոր գործերում, որոնք կստանձնեք: Պարտադիր չէ փորձված մեթոդներով գործեք: Կարող եք իմպրովիզներ անել, ոչ ստանդարտ լուծումներ փնտրել:

Օրվա առաջին կեսին հուզական դաշտը լարված կլինի, բայց ժամանակի ընթացքում այն կկայունանա, իսկ տրամադրությունն էլ կլավանա: Երեկոն հաճելի անակնկալներ ու լավ նորություններ է խոստանում, ինչպես նաև հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին հոգսերից և ապրումներից խուսափել հազիվ թե ստացվի: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, նշանի որոշ ներկայացուցիչների ձեռքից ոչինչ չի գա: Բայց բացասական միտումների ազդեցությունն արագ կնվազի: Արդեն կեսօրից հետո դուք կզգաք, որ կյանքը սկսել է բարելավվել:

Ավելի ուշ կգա ավելի վաղ սկսած կարևոր գործերն ավարտելու և ընկերներին տված խոստումները կատարելու ժամանակը: Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, որոնք վշտացնում էին մտերիմներին: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ավելի լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը հարմար է նոր գործեր ստանձնելու համար, որոնցից հրաշալի գլուխ կհանեք: Ընկերներն ու լավ ծանոթները պատրաստ կլինեն շատ հարցերում օգնել: Նրանց աջակցության շնորհիվ ցանկացած խոչընդոտ կհաղթահարեք:

Ավելի ուշ հանգիստ ժամանակ կգա, որը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, սխալներն ուղղելու համար: Կենտրոնացվածությունն ու մանրուքներին ուշադրություն դարձնելու կարողությունը կօգնեն ձեզ ամեն ինչ ճիշտ անել: Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը, որոնց շուրջ երկար մտորել եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ, արդյունավետ օր է, որը ձեզ հնարավորություն կտա օգտակար շատ բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ՝ ուրիշների համար: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, վերականգնել արդարությունը, և դուք այդ շանսը բաց չեք թողնի: Գործեր սպասվածից շատ կլինեն և չի բացառվում՝ ծրագրված զվարճանքները ստիպված լինեք հետաձգել:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Կուտակված հոգնածության պատճառով տրամադրությունը կարող է փոխվել: Հոգ տարեք ձեր մասին. դուք վաստակել եք հանգստի իրավունքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի, տհաճ անակնկալներից զուրկ չի լինի: Մյուսները ձեր փոխարեն կհուզվեին, իսկ դուք պարզապես կլուծեք ծագած բոլոր խնդիրներն ու կպահպանեք հաջողության հանդեպ հավատը: Ձեր լավատեսությունը վարակիչ կլինի, շրջապատողները նույնպես դրական կտրամադրվեն: Շատերի համար հաճելի կլինի ձեզ հետ գործ ունենալը: Համագործակցությունը կարող է ընկերության կամ սիրային պատմության սկիզբ դնել:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Այն միանման լավը կլինի և՛ նոր գործերի, և՛ ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք այն ամենից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին հնարավոր են լարված պահեր ու տհաճ պատահարներ: Երբեմն իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, կսկսեք անհանգստանալ, բայց շուտով իրադարձությունները կընկնեն նորմալ հունի մեջ: Աշխատեք ռիսկի չդիմել, եթե դրանից կարելի է խուսափել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու բարենպաստ կանցնի: Հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Դուք անսովոր գաղափարներ կունենաք, իսկ կողքին կլինեն մարդիկ, որոնք ունակ կլինեն դրանք ըստ արժանվույն գնահատել: Հնարավոր է՝ ոչ միայն համախոհներ, այլև ընկերներ գտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք շատ բանի կհասնեք, եթե ինքնուրույն գործեք: Պետք չէ ժամանակ ծախսել քննարկումների և ուրիշներին համոզելու, կասկածողներին ձեր կողմը գրավելու վրա: Ավելի լավ է առաջին քայլերը մենակ անեք, իսկ հետո հուսալի ու հետաքրքրված համախոհներ կհայտնվեն:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործարքներ կնքելու, ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի նույնիսկ այն Ջրհոսներին, որոնք նախկինում ցանկացած կոմերցիոն գործունեությունից հեռու են եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտյան գլխապտույտ հաջողությունների հասնել հազիվ թե ստացվի, այնպես որ՝ համբերությամբ զինվեք: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ցավալի սխալներ: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց երբեմն դատարկ բանն էլ բավական կլինի, որպեսզի ձեր տրամադրությունը ժամանակավորապես փչանա:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ուրախության համար առիթներ կլինեն: Հնարավորություն կունենաք ավարտել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես ավելի արագ հասնեք անհրաժեշտ արդյունքին: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular