ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» հոսպիտալացված բոլոր հիվանդները դուրս են գրվել և վերադարձել Տավուշի մարզ. ԱՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» հոսպիտալացված բոլոր հիվանդները դուրս են գրվել և վերադարձել Տավուշի մարզ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Շիրակի մարզ Էքսկուրսիայի մեկնած ևս 2 մասնակից հունիսի 27-ին նույն գանգատներով (սրտխառնոց, փսխում և թուլություն) հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»: Ներկայումս Նոյեմբերյանի ԲԿ-ում բուժում է ստանում 3 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև: Մյուս բնակիչների նկատմամբ բժշկական հսկողությունը շարունակվում է:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ:

Ոսկեգույն ստաֆիլակոկերը, ի թիվս այլ հիվանդությունների, առաջացնում են նաև սննդային թունավորում, ինչը պայմանավորված է ստաֆիլակոկի կողմից արտադրված ջերմակայուն թույնով՝ էնտերոտոքսինով: Սննդամթերքը ստաֆիլակոկով աղտոտվում է վարակակիր կամ արտահայտված մաշկային հիվանդություն ունեցող մարդու կողմից: Ոչ բավարար ջերմային մշակման դեպքում և ոչ սառնարանային պայմաններում պահված աղտոտված սննդամթերքում ստաֆիլակոկերn ակտիվորեն բազմանում են և արտադրում թույն: Տարբեր սննդամթերքներ կարող են սննդային միջավայր հանդիսանալ ոսկեգույն ստաֆիլակոկերի համար, ընդ որում` չեն փոխվում սննդամթերքի համը և հոտը: Հիվանդությունը (սրտխառնոց և փսխում) սկսվում է ուտելուց հետո 2-8 ժամվա ընթացքում և կարող է ուղեկցվել որովայնի կծկանքներով և լուծով: Որպես կանոն, ախտանշանները շարունակվում են մոտ 12 ժամ

Սննդային թունավորումից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել ինչպես սննդամթերքի պատրաստաման (ապահովել լրիվ թերմիկ մշակում), այնպես էլ պահպանման (պահպանել միայն սառնարանային պայմններում և ոչ երկար ժամկետով) կանոնները, մաշկային հիվանդություններ ունեցող մարդիկ չպետք է մասնակցեն սննդամթերքի պատրաստմանը:

Միաժամանակ, անհրաժեշտ է շոգին խուսափել շուտ փչացող սննդամթերք օգտագործելուց, այդ թվում՝ աղացած մսից պատրաստված ուտեստներ, երշիկեղեն, մսապուխտ և սունկ պարունակող աղցաններ, ինչպես նաև` կրեմային հրուշակեղեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular