Մահացել է Գեորգի Մամիկոնովը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ76 տարեկանում կորոնավիրուսի հետեւանքերից մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, «Դոկտոր Վաթսոն» շոու-խմբի հիմնադիր եւ ղեկավար Գեորգի Մամիկոնովը: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է խմբի մամուլի քարտուղար Վերա Վորոնինան։
«Նրա մոտ շողացող առիթմիա է սկսվել, այսինքն՝ սիրտը դադարել է դիմանալ։ Նա հիվանդանոցում է եղել հունիսի 11-ից, իսկ այսօր հեռացել է կյանքից»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Մամիկոնովը ծնվել է 1945թ․-ին Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի՝ հոկտեմբերյան հեղափոխության անվան երաժշտական ուսումնարանը (այմ՝ Շնիտկեի անվան համալսարան), ուր սկսել է երգել դիրիժորա-նվագախմբային ֆակուլտետի վոկալային անսամբլում։ 1971թ․-ից աշխատել է «Մոսկոնցերտում», 1973-1978թթ․ ելույթ ունեցել «Верные друзья» վոկալ-գործիքային ակսամբլում։ 1985թ․-ին ստեղծել է «Сюрприз»ն խումբը, որը 1988թ․-ին վերանվանվել է «Դոկտոր Վաթսոն»։ Մինչեւ կյանքի վերջին օրերը եղել է կոլեկտիվի անփոփոխ ղեկավարը, կազմակերպիչն ու մենակատարը։