ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԵՄ երկրները պետք է ՌԴ-ի հետ կապված խնդիրները քննարկեն ոչ թե իրար մեջ, այլ ուղղակիորեն Պուտինի հետ». Մերկել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵՄ երկրները Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրները պետք է քննարկեն ոչ թե իրար մեջ, այլ ուղղակիորեն Մոսկվայի հետ: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այդ մասին երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Իմ կարծիքով, նման գագաթնաժողովում (ԵՄ-Ռուսաստան) անհրաժեշտ է քննարկել մեզ հուզող բոլոր հարցերը, որոնց շուրջ ցանկանում ենք համագործակցել», - ասել է նա: 

Մերկելը իր համոզմունքն է հայտնել, որ ԵՄ-ն կկարողանա հավատարիմ մնալ «ընդհանուր դիրքորոշմանը» «Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր աշխատանքային զրույցի» ընթացքում: Նրա խոսքով` քննարկման համար բավականաչափ թեմաներ կան: 

«Լինի դա Բելառուսը, թե ռուսական ազդեցությունը, լինի դա Ուկրաինան և Մինսկի գործընթացը: Կարծում եմ` ավելի լավ է ոչ միայն անդադար դա քննարկել մեր մեջ, այլ այդ հարցերի շուրջ քննարկումներ անցկացնել Ռուսաստանի նախագահի հետ և ասել, որ հաջող համագործակցությունն անհնար է այդ հիմքով», - թվարկել է կանցլերը: 

«ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունները իսկապես վատն են, բայց բանակցությունները վարվել են «սառը պատերազմի» տարիներին: Այս առումով, իմ կարծիքով, լռությունը չի հանգեցնում խնդիրների լուծմանը», - ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular