ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատժել անհնազանդ կուսակիցներին․ իշխանությունը դժգոհում է Հայկ Մարությանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանի թիմի քաղաքական հետապնդումները կարող են հասնել նաև իրենց թիմակիցներին։ «Քաղաքացիական պայմանագիրն» ու իր տխրահռչակ պարագլուխը վաղուց ապացուցել են, որ անձնական մանրախնդրության վարպետներ են և բոլոր միջոցներով կարող են վնասել այն անձանց, ովքեր համարձակվել են չաջակցել իրենց։ Ընտրություններից դեռ շատ առաջ մամուլը գրում էր, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությաննը դարձել է Փաշինյանի աչքի փուշը, քանի որ հրաժարվել է աջակցել «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին, նաև ապօրինի հրահանգներ չի տվել իր ենթակայության տակ գործող հիմնարկներին՝ իշխանության օգտին կեղծիքներ անելու, կամ քարոզելու համար։ Բնական է՝ քաղաքապետի այս վարքագիծը պետք է արժանանար իշխանավորների վրեժխնդրությանը։ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը երեկ ափսոսանք է հայտնել, որ Հայկ Մարությանը նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»:

«Ցավում եմ դրա համար, որովհետև այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայումս արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն»,- նշել է նա և հավելել, թե իրենց կուսակիցների շրջանում Հայկ Մարությանի նկատմամբ հստակ վերաբերմունք է ձևավորվել: Հարությունյանը չի բացառել, որ իրենք առաջիկայում քաղաքապետի մասով որոշումներ կկայացնեն, բայց այնպես կանեն, որ քաղաքն ու քաղաքային իշխանությունը չտուժեն։ Խնդիրը բոլորովին էլ Հայկ Մարությանի անձը չէ։ Մեծ վերապահումով կարելի է նշել, թե նա այս իշխանության ամենաարդյունավետ պաշտոնյաներից մեկն է։ Այս իշխանության թերացումներն ու հանցավոր բացթողումներն այնքան շատ են, որ դրական առումով որևէ մեկին առանձնացնելն այնքան էլ շնորհակալ գործ չէ։ Խնդիրը զուտ այս իշխանության մանրախնդրության մեջ է։

«Չես պաշտպանել, ապօրինություն չես արել մեզ համար, ուրեմն պիտի գնաս»,- ահա այս սկզբունքով է աշխատում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Երևանի ավագանու մեծամասնությունը «Իմ քայլը» խմբակցությունն է, որի համար բարդություն չի ներկայացնում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելը։ Սակայն նման քայլը լուրջ վտանգներով է հղի։ Նախ, ավագանու 54 հոգանոց խմբակցությունն իր կազմում չունի համապատասխան թեկնածուի, որին կարող է Մարությանի փոխարեն ընտրել քաղաքապետ, իսկ դրսից ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեպքում ստիպված է լինելու վեց ամիս անց նոր ընտրություններ նշանակել։ Իսկ Երևանում Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը կարող է հանգեցնել մայրաքաղաքում ընդդիմադիր իշխանության ձևավորման։ Եվ թեպետ ուզում են հեռացնել Մարությանին, սակայն չեն ուզում հընթացս կորցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Ուստի արայիկհարությունյաններին առայժմ մնում է պատերի տակ կամ ԶԼՄ-ների տաղավարներում թափել իրենց սրտի հերսը, մինչև ի վիճակի լինեն հասկանալ, թե ինչպես են պատժելու անհնազանդ կուսակիցներին։

Սամվել Ցոլակյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular