ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհայտ կորած զինծառայողների ծնողներն այսօր ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Ակցիայի մասնակիցների խոսքով` ընտրություններից անցել է 8 օր, բայց ոչ մի դրական փոփոխություն չկա։  

«Ընտրություններից 8 օր է անցել, մի գերի վերադարձրե՞լ են, ընդհակառակը մեր հողում մեր տղերքին են ծեծում, տեսե՞լ եք այդ տեսանյութը, ընդամենը 2 օր առաջ մեր տղաներին ծեծեցին, ջարդեցին, զենքերը վերցրին, ասում էին ադրբեջանցիները դուրս են գալու մեր տարածքից, տեսնում ենք, որ մի բան էլ առաջ են գալիս»,–ասում է ծնողներից մեկը` Արևշատյան Էդիկը։

Ծնողներից մյուսն էլ նշում է, որ եկել են կառավարության շենքի մոտ, որպեսզի ժողովուրդը տեսնի անհետ կորած զինծառայողների ծնողների վիճակը։

«Քիչ առաջ ՀՀ վարչապետի օգնականն իջավ, կոնկրետ չասեց, թե մեզ կընդունեն, թե ոչ, բայց մենք սպասելու ենք, մինչև մեզ ընդունեն»,–ասաց նա։

Ծնողները պնդում են, որ եթե Նիկոլ Փաշինյանի պատասխանն իրենց չգոհացնի ավելի խիստ միջոցների են դիմելու։  Այս պահին բողոքի ակցիան ՀՀ կառավարության դիմաց շարունակվում է։

Հիշեցնենք, որ հունիսի 23-24–ին Շիրակի մարզից գերի ընկածների հարազատներն էին նստացույց իրականացրել կառավարության դիմաց։ Նրանք հանդիպում էին ունեցել կառավարությունում, որից հետո որոշել էին դադարեցնել նստացույցը։ Գերին ընկած տղաներից մեկի եղբայրը տեղեկացրել էր, որ եթե իրենց առաջադրած պայմանները չկատարեն, իրենք կվերսկսեն նստացույցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular