Հայաստանը պլանավորում է ավելացնել IT-ստարտափները Ռուսաստանի ընկերությունների հետ համագործակցության արդյունքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtass.ru-ն գրում է, որ Ուգրայում կայացած ՏՏ միջազգային համաժողովում «Թվային անդրսահմանային փոխգործակցության» լիագումար քննարկման ժամանակ «Զարգացում» (Հայաստան) հասարակական շարժման նախագահ Վահան Եղիազարյանը ասել է, որ Հայաստանում ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները շահագրգռված են համագործակցել Ռուսաստանի ընկերությունների հետ` ՏՏ ոլորտում սկսնակ գործարարների և երիտասարդների ձեռներեցությանը աջակցելու համար: Այս պահին երկիրը ցածր ցուցանիշ ունի տարեկան ստեղծվող ստարտափերի քանակով:
«Նման ցուցանիշի մեջ ինչպիսին է ամեն տարի ստեղծվող ստարտափների քանակը կա որոշակի խնդիր: Այդ ցուցանիշը բարձր չէ, և մենք կցանկանայինք համագործակցել օտարերկրյա կազմակերպությունների հետ, առաջին հերթին Ռուսաստանից, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր երկիր և դաշնակից, նման նախագծերին, երիտասարդական ստարտափներին և, ընդհանուր առմամբ, երիտասարդ ձեռներեցությանը ՏՏ արդյունաբերությունում աջակցելու հարցում», - ասել է նա:
Եղիազարյանը նաև նշել է, որ հանրապետության ՏՏ ոլորտի 700 ընկերությունների 70%-ը տարեկան վերապատրաստումներ ունեն, որոնք ուսանողներին օգնում են աշխատանք գտնել ՏՏ ընկերություններում: Եղիազարյանի խոսքով՝ Հայաստանում նման կրթական համակարգերով անցել են 40-50 հազար մարդ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը