ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ նոր ճանապարհ է կառուցում Ադրբեջանը, որպեսզի Դրմբոնի ճանապարհից չօգտվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոցցանցերում և մեդիահարթակներում տեղեկություն շրջանառվեց, թե ադրբեջանցիները Թարթառ գետի հունն են նախատեսում փոխել, և այդ նպատակով այս օրերին մեծ քանակությամբ ինժեներական տեխնիկա են տեղափոխում համապատասխան վայր, ինչի հետևանքով Սարսանգի ջրամբարը կցամաքի:

168.am-ին հասած տեղեկություններով, իրականում ադրբեջանական կողմը Գոմշասարից ճանապարհ է բացում Քարվաճառի տաք ջրերով դեպի Քաշաթաղի շրջանի Շալուա-Հիմնաշեն-Շրվական-Սպիտակաջուր-Մոշաթաղ հատվածը, որը միանալու է Աղավնոյին:

Սա անում են, ըստ էության, որպեսզի Դրմբոնի ճանապարհից չօգտվեն: Մոշաթաղի հատվածում, մեր տեղեկություններով, ադրբեջանական ուժի շարժ էր նկատվել դեռ այս տարի մայիսից:

Ավելին, մարտ ամսին ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն հարցազրույցներից մեկում խոսելով ավտոմայրուղիների մասին՝ կարևորել էր ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը Զանգեզուրի միջանցքի միջոցով, ինչպես նաև Նախիջևան-Շախբուզ-Գորիս-Լաչին-Ստեփանակերտ-Աղդամ-Բարդա-Եվլախ ավտոմայրուղիները կամ ավտոմոբիլային ուղիները: Վելիզադեն շեշտել էր, որ սա անցնում է Զանգեզուրի հյուսիսային մասով և միմյանց կապում աշխարհագրական տարբեր շրջաններ:

Որպես հավելում՝ մասնավորապես, նշենք, որ Բարդան՝ Պարտավը, գտնվում է դաշտային Արցախի՝ Թարթառ գետի ափին:

Թարթառ (Տրտու) գետը սկսվում է Արցախի լեռնաշղթայի հյուսիսային և Մռավսար լեռնաշղթայի հարավային լանջերից` 3158մ բարձրության վրա: Այն անցնում է Մարտակերտի և Քարվաճառի շրջաններով: Թարթառ գետի վրա է գտնվում Սարսանգի ջրամբարը:

Փոքր-ինչ շեղվելով բուն թեմայից, հարկ է հիշեցնել, որ դեռ տարիներ առաջ մասնագետները, այդ թվում՝ միջազգային, ենթադրություններ էին արել, որ Որոտանի (Կուբաթլու) ու Կովսականի (Զանգելան) շրջաններում կան պղնձի ու մոլիբդենի շատ խոշոր հանքավայրեր, որոնք համադրելի են Կապանի ու Մեղրիի հանքավայրերի հետ:

Ավելին, Ադրբեջանական ԽՍՀ երկրաբանական վարչությունում աշխատանքի փորձը թույլ էր տվել պնդելու, որ լավ նախադրյալներ կան նավթի հայտնաբերման աշխատանքների համար Աղդամի, Մարտունու, Ֆիզուլիի և Ջեբրայիլի շրջաններում: Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջաններում նավթի կանխատեսելի պաշարները, ըստ ուսումնասիրությունների, կարող էին կազմել 250-300 մլն տոննա։

Հավելենք, որ Արցախյան վերջին պատերազմից հետո հանքարդյունաբերության ոլորտից Ադրբեջանի վերահսկողությանն է անցել Կովսականի «Գոլդ Սթար» ՓԲԸ-ի կողմից շահագործվող ոսկու հանքը, տարբեր համայնքներում՝ քարի հանքեր: Բացի այս, վերականգնվող էներգետիկայի ոլորտից Ադրբեջանին է անցել 36 հէկ-երից 30-ը: Հէկ-երի մեծ մասը գտնվել են Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների համայնքներում:

Անցած տարվա դեկտեմբերին 168.am-ին Արցախի կառավարությունից հայտնել էին, որ պատերազմից հետո մնացել է 6 հէկ և 1 արևային ինքնավար էլեկտրակայան, որից Սարսանգ հէկ-ը՝ 50 Մվտ, և 5 փոքր հէկ՝ գումարային 25,5 Մվտ հզորությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular