ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նպատակ ունենք՝ ամբողջովին արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը․ Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվս 6 ամսով Թուրքիային վերջնական սպառման ապրանքներ ներկրելու արգելքը նախորդի տրամաբանական շարունակությունն էր։ Մենք նպատակ ունենք՝ ամբողջովին արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը ՀՀ: Այս մասին ասել է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Վարոս Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ որոշ գործարարներ մինչև արգելքի ուժի մեջ մտնելը, արդեն իսկ դադարեցրել էին ներմուծումները։

«Այս պահի դրությամբ Թուրքիայից 22 մլն դրամի ներմուծում է եղել, միայն հումք՝ գործվածք, կաշի և որոշ շինանյութեր, որոնք իրականում մեր տնտեսությունում գործող որոշ արտադրությունների համար են»,-նշեց փոխնախարարի պաշտոնակատարը։

Հարցին, թե ինչու են Հայաստնում դեռ գործում թուրքական ապրանքանիշերի խանութներ` նա ասաց, որ երբ իրենք 2020 թվականի հոկտեմբերի 20-ին որոշումը կայացրին, փետրվարին փոփոխություն եղավ և որոշ ներկրողների թույլ են տվել կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները։

«Նոր որոշման մեջ այդ դրույթը հանվել է, որովհետև վերջիններս ունեցել են խելամիտ ժամկետ, որ իրենց հաջորդ պատվերը տալուց թուրքական ապրանքներ չլինեն»,-ասաց Վարոս Սիմոնյանը։

Նա նշեց, որ կապ չունի, թե որ երկրից է ներկրվում թուրքական ապրանքը, միևնույն է` չի թույլատրվում։

Փոխնախարարի պաշտոնակատարը նշեց, որ հիմնական այլընտրանքային շուկաները ԵԱՏՄ երկրների շուկաներն են` հումքի մասով, ԻԻՀ-ն և Չինաստանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular