ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե սիրում ես քո Հայրենիքը, մերժիր հանցավոր պարտվողականության գնով քո վզին փաթաթվող խաղաղության խաբկանքը․ Սենոր Հասրաթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հակառակ հայկական կողմի նվաստացուցիչ պարտվողականության, պաշտոնական Բաքուն հաղթողի դիրքերից ամեն ինչ անում է դեպքերի հետագա զարգացումն ուղղորդել դեպի մեր պետականության վերջնական ոչնչացում:

Թե որքանով են այս ամենի լրջությունը գիտակցում վերջին (կեղծված, թե չկեղծված դա արդեն էական չէ) ընտրություններում պատերազմում պարտված իշխանության օգտին քվեարկած քաղաքացիները, դժվար է ասել, բայց որ նրանց առաջնորդող քաղաքական ուժը և, մասնավորապես, «գերբնական հնարավորություններով» օժտված մուրճի սեփականատերն, իր անհեռատես և միայն հուսահատություն սերմանող ապիկար քաղաքականությամբ նպաստում է հայակործան այդ ծրագրի իրականացմանը, միանշանակ է:

Շատերի մոտ, երևի հարց առաջանա, իսկ ո՞րն է ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու ելքը… Պատասխանը շատ պարզ է ու հասարակ. եթե սիրում ես քո երեխային, ընտանիքը, բարեկամին, հարևանին, ծննդավայրը և, վերջապես, այդ ամենն ամբողջացնող Հայրենիքը, ուրեմն որքան հնարավոր է, շուտ մերժիր հանցավոր պարտվողականության գնով քո վզին փաթաթվող խաղաղության խաբկանքը և, սեփական ուժերիդ անսալով՝ գնա փրկելու այն, ինչ դեռևս հնարավոր է փրկել:

Իսկ դա ամենևին չի նշանակում միայն պատերազմել (պատերազմը բոլորն են ատում, այդ թվում՝ նաև ես, բայց եթե դա քեզ պարտադրում են, ստիպված ես ընդունել և ամեն գնով հաղթել), այլ առաջին հերթին ենթադրում է խաբված չլինելու համար գործել մտածելով…

Մի հատկություն, որն, ինչպես այսօր իշխող ուժի մոտ, այնպես էլ, ցավոք, նրան սատարած և սատարող քաղաքացիների շրջանում ի սպառ բացակայում է…»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular