ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետը ներկայացրել է գլխուղեղի կաթվածի ու սրտամկանի ինֆարկտի կանխարգելման ամենապարզ միջոցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգանները՝ սրտամկանն ու գլխուղեղը, և հազվադեպ են ախտորոշվում ժամանակին։ Բանն այն է, որ սրտանոթային հիվանդությունները ոչ միշտ են դրսևորվում վառ ախտանշաններով, ուստի հազվադեպ են ժամանակին հայտնաբերվում՝ ի վերջո հանգեցնելով սրտամկանի ինֆարկտի կամ գլխուղեղի կաթվածի: Նման խնդիրները կարող են ճակատագրական լինել՝ դառնալով մահվան կամ հաշմանդամության, ուստի դրանցից խուսափելու համար մասնագետները հորդորում են ժամանակին միջոցներ ձեռնարկել այս հիվանդությունների զարգացումը կանխելու և սրտանոթային համակարգի առողջությունը պահպանելու համար:

Ինչպես փոխանցում է lenta.ru կայքը, սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Աննա Կորենևիչն իր YouTube-յան ալիքում նշել է ամենապարզ ու արդյունավետ միջոցն այս հիվանդություններից ամենավտանգավորները՝ սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի կաթվածը կանխարգելելու համար: Մասնագետի խոսքով՝ նման լուրջ խանգարումներից խուսափելու համար պարզապես հարկավոր է ժամանակին բուժզննում անցնել ու խորհրդակցել սրտաբանի հետ՝ ներկայացնելով բուժզննման արդյունքները:

Ինչպես նշել է մասնագետը, անհրաժեշտ է կանոնավոր բժշկական զննում անցնել այս հիվանդության հիմնական պատճառներից մեկը՝ աթերոսկլերոզը ժամանակին հայտնաբերելու համար, ինչպես նաև մի շարք անալիցներ հանձնել, որից հետո  հետազոտության արդյունքներն անպայման ցույց տալ սրտաբանին: 

«Իսկապես, մեզ մոտ, ցավոք, աղետալի իրավիճակ է, և Երկիր մոլորակի բնակիչները հիմնական մահանում են սրտամկանի ինֆարկտներից և գլխուղեղի կաթվածներից: Նրանք մահանում են բացարձակ հանկարծակի և անսպասելիորեն կամ հիվանդանում են ու դառնում հաշմանդամ », - նշել է Կորենևիչը՝ միաժամանակ ընդգծելով, որ սրտի հիվանդությունների հայտնաբերման համար այս օրգանի ՄՌՏ (մագնիսառեզոնանսային շերտագրություն) հետազոտության կարիք իրականում չկա:

Այնուամենայնիվ հետազոտությունները պետք է ներառեն էխոսրտագրությունը հանգստի ժամանակ, էխոսրտագրությունը ծանրաբեռնվաածության ժամանակ, սրտամկանի, պարանոցի անոթների, ոտքերի զարկերակների, վահանձև գեղձի, երիկամների և լյարդի ուլտրաձայնային հետազոտությունները, հոլտերյան մոնիթորինգը (զարկերակային ճնշման գրանցում ամբողջ օրվա ընթացքում), արյան կլինիկական հետազոտությունը և մեզի ընդհանուր ու կենսաքիմիական հետազոտությունները:

Բժշկի խոսքով՝ վերոնշյալ հետազոտություններն առաջին հերթին պետք է անցնել 40 տարեկանից բարձր հիվանդները, ինչպես նաև այն մարդիկ, որոնք հաճախ են գանգատվում սրտամկանի հետ կապված խնդիրներից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular