ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գայլերի հովիտը․ ո՞ւր է շարժվում Թուրքիան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

sevastopol.su-ն գրում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շուշիում հռչակագիր են ստորագրել դաշնակցային հարաբերությունների մասին:

«Այս հռչակագիրը մեր հարաբերությունները բարձրացնում է ամենաբարձր մակարդակի: Այսօր մենք որակապես նոր կապեր ենք ստեղծել, և այս հռչակագրի բոլոր կետերը մեր ապագա համագործակցության երաշխավորներն են», - ասել է Ալիևը Թուրքիայի ղեկավարի հետ բանակցություններից հետո:

Նա շեշտել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան համաշխարհային բեմահարթակում ամենամոտ երկրներն են, որոնց միասնությունը բացատրվում է պատմությամբ, մշակույթով, ընդհանուր էթնիկական արմատներով, լեզվով, կրոնով, ազգային արժեքներով և շահերով: Նա նաև նշել է, որ Շուշիի հռչակագրի ամենակարևոր կետը Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունն է ռազմական ոլորտում:

Հեշտ է հասկանալ, որ այս միջոցառումը հաղթողների հերթական ցուցադրական գործողությունն է: Մի տեսակ ծես, որը նրանք կատարում են թշնամու ամրոցի ավերակների վրա: Այսինքն Շուշիում, որի գրավումը նրանց համար դարձել է ուղենիշ: Սա միանգամայն ցուցադրում է ինչպես մտադրությունները, այնպես էլ այն, թե հիմա տարածաշրջանում ով է շեֆը: Եվ այնտեղ միայն Հայաստանը չի պարտվածների շարքում:

Բայց կարելի՞ էր այլ բանի սպասել: Ոչ, չէր կարելի, քանի որ երկարաժամկետ կայուն քաղաքականությունը միշտ էլ հաղթում է անվերջ մարտավարական պայմանավորվածություններին: Իսկ Թուրքիան շատ հետևողական է: Նա վաղուց է սահմանել իր ռազմավարական քաղաքականության ուղղվածությունը: Այնքան վաղուց, որ նույնիսկ հասցրել է այն արդիականացնել կինոյում։ Խոսքը «թուրքական աշխարհում» սիրված  «Գայլերի հովիտ» սերիալի մասին է: Դուք սրա մասին չե՞ք լսել: Բայց պետք է դիտել այն, չպետք է ծուլանալ: Այսպիսով, այդ հեռուստասերիալում միանշանակորեն Թուրքիայի բոլոր մտադրություններն են արտացոլված գեղարվեստական ​​լեզվով․ միասնական քաղաքական, ռազմական և անգամ նույնիսկ միասնական ​​տարածքի ստեղծում: Ըստ էության, կայսրության վերականգնում: Իսկ թե ինչ հարթակի վրա` օսմանյան (վերազգային-իսլամիստական, խալիֆայական) կամ թուրանական (ազգային-պանթյուրքական), դա արդեն ընդամենը մանրամասներ են: Դե, առնվազը մեզ համար:

Եվ արդեն երկար տարիներ Թուրքիան մեթոդաբար գործում է մի քանի ուղղություններով:

Առաջին հերթին հումանիտար ուղղության մասին: Թուրքիան ստեղծում է անթիվ հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, մշակութային փոխանակման ծրագրեր, կրթական նախաձեռնություններ, որոնց շրջանակներում թուրքամետ կադրեր են պատրաստվում թյուրքալեզու մարդկանցով բնակեցված տարածքներում: Եվ ահա, Ադրբեջանը (որտեղ մի ամբողջ սերունդ արդեն մեծացել և դաստիարակվել է այնպես, որ ներկայումս կարելի է վայելել դրա արդյունքները) պարզապես ամենաակնառու օրինակն է: Այդ Ռուսաստանում է, որ հասարակական կազմակերպությունները  անում են այն, ինչ ուզում են (նրանց գործունեության տիպիկ օրինակն է Տոբոլսկի օդանավակայանը Երմակի անունով կոչելը  մերժելու պատմությունը):

Երկրորդ հերթին դա քաղաքական ուղղվածությունն է, որն իրականացվում է թյուրքալեզու ժողովուրդներին միմյանց կապող վերազգային և տնտեսական կառույցների ստեղծմամբ: Ինչի՞ համար։ Լավ հարց է։ Ամեն ինչ պարզ է և գրագետ ըստ պարոն Մարքսի և ընկեր Ստալինի՝  որն է միասնական տնտեսական և քաղաքական մեխանիզմների ստեղծումը։

Եվ երրորդ հերթին ուղղակիորեն բնակչության քանակի ավելացումը: Էրդողանը շատ հաջող կերպով է օգտագործում իր երկրում ծնելիության բարձր մակարդակը երկրի ազդեցությունը մեծացնելու համար: Եվ Ռուսաստանում ևս նմանատիպ արդյունքները արդեն հեռու չեն: Սա, ի դեպ, ուղղակի ակնարկ է ռուսների այսպես կոչված «էլիտաներ»-ին այն մասին, թե ինչի է բերում դեմոգրաֆիկ խնդիրների լուծումը  միգրացիայի միջոցով:

Դե, իսկ այս պահին ի՞նչ է անում Ռուսաստանի չինովնիկությունը։ Ավելի շուտ նրանք, ովքեր պատասխանատու են գործող պետական ​​ռազմավարության համար: Անվերջանալի խաղե՞ր են խաղում Հայաստանում (մինչդեռ Էրդողանն ու Ալիևը արարողակարգային արձանագրություններ են ստորագրում Շուշայում): Թե՞ վերհիշում են Աբխազիայում իրենց ազդեցությունը ապաշնորհ կերպով վատնելու փաստը: Նույն Աբխազիան, որտեղ նույն Թուրքիան արդեն խորը մտցրել է իր խայթը,  իր տարածքից  «հայրենադարձների» է վերաբնակեցնում այնտեղ, ջահերով հակառուսական երթեր է իրականացնում, իսկ վերջերս էլ ընդհանրապես սկսել են կրակել ռուս զբոսաշրջիկների վրա: Արդյո՞ք դուք դրանով զբաղվում եք, քաղաքացինե՛ր: Դե, շարունակեք աշխատել նույն ոգով: Կգա ժամանակը և Էրդողանը ինչ որ բան կստորագրի նաև ձեզ վերաբերվող:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular