Կանաչ թեյի մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ արդյունավետ նյութ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆbb.lv-ն գրում է, որ Սուոնսիի (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականները կանաչ թեյի մեջ այնպիսի նյութ են հայտնաբերել, որը կարող է օգտակար լինել COVID-19-ի դեմ պայքարում: Ուսումնասիրությունը, որը հրապարակվել է RSC Advances ամսագրում, ամփոփվել է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Մասնագետները վերլուծել են տարբեր ֆիտոքիմիկատների կառուցվածքը հայտնաբերելու համար այնպիսիները, որոնք կարող են ազդելով վիրուսի որոշակի բաղադրիչների վրա ճնշել SARS-CoV-2 վարակը: Ընտրվել և փորձարկվել է կորոնավիրուսի հիմնական պրոտեազի (Mpro) հետ փոխազդեցության համար 132 նյութ: Պարզվել է, որ դրանցից երկուսը` դարչինատանինը- B-ն և գալլոկատեխին գալատը այն ֆիտո միացություններն են, որոնք առավել արդյունավետորեն են արգելափակում կորոնավիրուսի պրոտեազա ֆերմենտը:
Ըստ հինգի կանոնի (որը կոչվում է նաև Լիպինսկու կանոն)՝ միացությունը պետք է ունենա մի շարք մոլեկուլային հատկություններ, որոնք այն հարմարեցնում են բերանային ընդունման համար, օրինակ ոչ ավելի, քան հինգ դոնորային ջրածնային կապեր կամ ոչ ավելի, քան տասը ընդունող ջրածնային կապեր: Քանի որ գալլոկատեխին գալատը համապատասխանում է այդ հինգի կանոնին, հետևաբար ինքնին այդ միացությունն ու իր անալոգներն են վերցվել հետագա վերլուծության համար: Ըստ գիտնականների՝ հետագա հետազոտությունները անհրաժեշտ են ցույց տալու համար, թե արդյո՞ք գալոկատեխինը կլինիկորեն արդյունավետ և անվտանգ է COVID-19-ը կանխելու կամ բուժելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը