ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանականները սարսափած են․ նոր ընդդիմությունը պետք է օգտագործի մանդատները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» սարսափած է այն հեռանկարից, որ իրենց սպասվում է նոր խորհրդարանում, և հենց իշխանությունն է հանրային դաշտ նետել մանդատները վերցնել-չվերցնելու դիսկուրսի խայծը։ Ի տարբերություն «ուսապարկերի» զգալի մասի, ովքեր անհաղորդ են անցյալի պատմությանը, պարզապես չգիտեն, թե ով ով է, և կուսակցապետի հրահանգով կարող են ատամներով նետվել ցանկացածի վրա, Փաշինյանն ու նրա կողքին գտնվող որոշ անձինք հրաշալի գիտակցում են, թե ում հետ պիտի բանավիճեն խորհրդարանում։

Նույնիսկ աննշան բացառությամբ, չափազանց կոռեկտ և դասական քաղաքական պայքար տանող «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների դեմ «Իմ քայլը» խմբակցությունը չէր կարողանում փայլել, պարբերաբար անհեթեթ իրավիճակներում էին հայտնվում իշխանական պատգամավորները, խոսքին խոսքով պատասխանելու փոխարեն զոռ էին տալիս վիրավորանքներին, երբեմն էլ բռունցքներին։ Իսկ առավել արմատական և կոշտ տրամադրված, զգալի փորձ ունեցող ուժերի դեմ «Քաղաքացիական պայմանագիրը» պարզապես մանկապարտեզի մսուր է հիշեցնելու։ Ուստի իշխանությունը փորձում է գոնե կանխել առանձին անհատների մուտքը խորհրդարան, որպեսզի մեղմի հնարավոր հետևանքները։ Սա մեկ անգամ ևս փաստում է ընդդիմության կողմից մանդատները աներկբա վերցնելու հրամայականը։

Հատկապես «Պատիվ ունեմ» դաշինքն այս քարոզարշավի ընթացքում աչքի է ընկել ոչ միայն կոշտ, այլև հստակ փաստարկված քննադատությամբ, և այդ քննադատությունը պետք է տեղափոխել խորհրդարանի ամբիոն, օգտագործել Ազգային ժողովը հարցերը բարձրացնելու, Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների դեմքը պատռելու, ապօրինություններն ու անհեթեթությունները բացահայտելու համար։ Կարծում ենք, Արթուր Վանեցյանն ու դաշինքի մյուս թեկնածուները հստակ գիտակցում են այս անհրաժեշտությունը, հավուր պատշաճի են պատրաստվում առաջիկայում սպասվելիք «քաղաքական մարտերին», ու թեկուզ փոքր, բայց պատրաստված խմբակցությամբ կկարողանան օրակարգ թելադրել, փորձել շտկել երկրի ծանր իրավիճակը։

Նորիկ Դանիելյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular