ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվկորպուսում արմատական փոփոխություններ են ուզում իրականացնել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԱԳՆ-ում բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում. բանն այն է, որ ներկայումս տվյալ գերատեսչությունը բառացիորեն բարձիթողի վիճակում է։ Փաստացի մոտ մեկ ամիս է՝ ո՛չ նախարար ունի այս կառույցը, ո՛չ փոխնախարարներ: Փորձագիտական շրջանակները, այդ թվում՝ արտերկրյա, արձանագրում են, որ այս ամենն ուղղակիորեն կապված է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի անհեռատես ու անկանխատեսելի արտաքին քաղաքական գործունեության հետ։ Մեկ անգամ չէ մամուլն արձանագրել` Փաշինյանը փաստացի ոչ ոքի չի վստահում և ամեն որոշում կայացնում է գրեթե միանձնյա։ Նույն վիճակն է նաև արտաքին քաղաքականության մասով: Նախարարությունում ամենավերջինն էին տեղեկանում, որ սեղանին այս կամ այն փաստաթուղթն է դրված քննարկման: Ավելին, ըստ ԱԳՆ մեր աղբյուրների, վերջին շրջանում Փաշինյանի՝ նույնիսկ միջազգային այցերի կամ որևէ արտասահմանցի պաշտոնյայի հետ հանդիպման մասին այս գերատեսչությունում իմանում էին պաշտոնական հաղորդագրությունից։

«Փաստ» թերթի տեղեկություններով, շրջանառվող այն լուրը, թե Փաշինյանը պատրաստվում է ԱԳ նախարար նշանակել Ռուբեն Ռուբինյանին, բավականին զարմացրել ու զայրացրել է դիվկորպուսի մեծ մասին: Սակայն նա, մեղմ ասած, միակ թեկնածուն չէ: Ըստ կառավարության մեր աղբյուրների, Փաշինյանը գերակա է համարում այն հանգամանքը, որ ով էլ նշանակվի նախարար, պետք է արմատական ռեֆորմներ իրականացնի և հատկապես փորձի ազատվել բոլոր այն անձանցից, որոնք ինչ-որ կերպ կապված են կամ ասոցացվում են նախկին իշխանությունների հետ, ինչպես նաև նրանցից, որոնք այս ընթացքում ընդվզել են իր դեմ: Փաշինյանի համոզմամբ, «հենց նման կադրերն են նախարարությունում ստեղծել էս բարդակը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular