ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստորեն, առաջինը լինելու սնափառ մոլուցքը բարձր է դասվել այդ առաջնայնությունը զենքով պաշտպանելու պատրաստակամությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՈՒՉ ՈՒ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Դեռ նախասովետական դարաշրջանում հայկական մշակույթում եղել է սնափառության շունչը։ Ցավոք, դա մի յուրատեսակ հարմարվողական մեխանիզմ էր, որ թույլ էր տալիս հայերին պահպանելու ինքնությունը և գոյատևելու այլադավան և այլացեղ միջավայրում։ Զրկված զինական և քաղաքական գերազանցությունից՝ հայերն իրենց հոգևոր աշխարհի ներսում էին կառուցարկում պատկերներ, որոնցով գերազանցում էին շրջապատին՝ խուսափելով նրանց հետ ձուլվելուց։ Սա հավասարապես գործում էր ինչպես գաղթաշխարհում, այնպես էլ հայրենիքի տարբեր վայրերում, որտեղ հայերը նույնպես մինչև 20-րդ դար ապրում էին Հայաստանը զավթած թշնամիների օվկիանոսի օազիսներում։

  • Սովետական հետպատերազմյան շրջանի մշակույթն է՛լ ավելի ուժեղացրեց այդ բարդույթը, քանզի Սովետն ինքը կերպավորում էր մի մեծ բարդութավորված աշխարհ, որն անվերջ սնապարծ մրցակության մեջ էր արևմտյան ախոյանի դեմ։ Այս է պատճառը, որ հայկական տեքստաբանական և բանահյուսական խոսույթում հաճախ արմատավորվել են անարժեք նարատիվներ՝ դրանով ստվերելով ավելի արժեքավոր երևույթները։
  • Օրինակ՝ հայերս սիրում ենք կրկնել, որ առաջինն ենք քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն։ Մինչդեռ ընդհանրապես մոռացության է մատնված և տեքստերից դուրս թողնված Եվսեբիոս Կեսարացու հաղորդած եզակի վկայությունը*, որ հայերս առաջինն ենք, որ քրիստոնեության համար պետականորեն պատերազմ ենք վարել, այն էլ՝ Հռոմի կայսր Մաքսիմինուս Բ Դայայի դեմ, այն էլ՝ հաղթական, այն էլ՝ այնպիսի հաղթությամբ, որից հետո՝ 313 թ․-ին հաջորդ կայսր Կոստանդիանոս Ա-ն արձակել է Միլանի հրովարտակը՝ արտոնելով քրիստոնեության դավանումը։
  • Փաստորեն, առաջինը լինելու սնափառ մոլուցքը բարձր է դասվել այդ առաջնայնությունը զենքով պաշտպանելու պատրաստակամությունից։ Միգուցե օրինաչափ է, որ Աղդամն էլ էինք գոյացման օրվանից առաջինը մենք գրավել, բայց պաշտպանել չկարողացանք։ Իսկ լուսանկարում սբ․ Պետրոս առաքյալի (Գոմոց) վանքն է Մեծ Հայքի Աղձնիք աշխարհի Սանասունք գավառում, որը նույնպես պաշտպանել չենք կարողացել…

* Եւսեբիոս Կեսարացի, Պատմութիւն եկեղեցւոյ, Վենետիկ, 1877, էջք 688-689։

Էդգար Էլբակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular