ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ գերիների վերադարձին միջնորդելը մեր քաղաքականության կարևորագույն հաղթանակն է. Վրաստանի վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր քաղաքականության կարևորագույն հաղթանակը մեր միջնորդությամբ ու ԱՄՆ-ի աջակցությամբ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու համաձայնությունն է` ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` խորհրդարանում ամենամյա զեկույցը ներկայացնելիս։ Սա աննախադեպ իրադարձություն է, որ ընդգծում է մեր հատուկ դերը` տարածաշրջանում խաղաղության ապահովման հարցում, փոխանցում է Aliq.ge-ն։

Ըստ կառավարության ղեկավարի` Լեռնային Ղարաբաղի պատերազմը ողջ տարածաշրջանին որոշ դժվարությունների առաջ է կանգնեցրել։ Վրաստանի համար էական է հարեւան երկրներում խաղաղությունն ու կայունությունը։

Ղարիբաշվիլին խորհրդարանի ամբիոնից ևս մեկ անգամ շնորհակալություն է ասել պատերազմող երկրների առաջնորդ Փաշինյանին և Ալիևին` պատրաստակամություն հայտնելով շարունակել գործել` ի նպաստ համընդհանուր խաղաղության ու կայունության։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular