ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոլեստերինը ճարպանման նյութ է և համարվում է այն հիմնական բաղադրիչներից մեկը, որոնք օգնում են մարմնին տեղծել առողջ բջիջներ ու հորմոններ արտազատել: Սա շատ կարևոր նյութ է, սակայն դրա մակարդակի բարձրացումը կարող է շատ վտանգավոր խնդիրների, այդ թվում՝ սրտի հիվանդությունների ու գլխուղեղի կաթվածի զարգացման պատճառ դառնալ: Սա պայմանավորված է նրանով, որ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում դրա մասնիկները կուտակվում են անոթներում և հանգեցնում են խցանման՝ խանգարելով արյան շրջանառությունը: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է վերահսկողության տակ պահել խոլեստերինի մակարդակն ու խուսափել դրա բարձրացումից:

Արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը վերահսկողության տակ պահելու համար մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին կանոնավոր բուժզննում անցնել, ինչը թույլ կտա ժամանակին հայտնաբերել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել՝ կանխելով խոլեստերինի բարձր մակարդակի հետևանքով մի շարք օրգանների աշխատանքի վատթարացումը։ Կանոնավոր բուժզննումն այս խնդիրը հայտնաբերելու լավագույն միջոցն է, քանի որ սովորաբար այն ակնհայտ դրսևորումներ չի ունենում, սակայն այնուամենայնիվ օրգանիզմի տված ախտանշանների նկատմամբ ուշադիր լինելու դեպքում խոլեստերինի բարձր մակարդակը կարելի է հայտնաբերել նաև առանց բժշկական հետազոտության։

Մասնագետների խոսքով՝ արյան մեջ խոլեստերինի չափազանց բարձր մակարդակի մասին կարող են հուշել վերջույթների ցավերը, ինչպես նաև գլխացավերը, որոնք տարածվում են ծոծրակի հատվածում: Ինչպես նշում են բժիշկները, նման ցավերը կարող են պայմանավորված լինել անոթներում խոլեստերինի կուտակումներով, իսկ ինչ վերաբերում է վերջույթների ցավին, ապա այս դեպքում ցավը կարող է ուղեկցվել նաև ծակծկոցով:

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կանոնավոր բուժզննում անցնել ու վերահսկողության տակ պահել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular