«Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են». Սեբաստիան Կուրց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ԵՄ գագաթնաժողովից առաջ իր ելույթում անդրադարձել է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներին՝ նշելով, որ Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են և դրանց վրա Եվրամիությունը չի կարող աչք փակել:
Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է աջակցի այն երկրներին, որոնք ընդունում են փախստականներին:
«Մենք փախստականների հոսքը դեպի Եվրոպա կանխելու համար ցանկանում ենք, որ վերջիններս մնան հարևան երկրներում»,- ասել է Կուրցը: