ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանն ու Պուտինը քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարմանն առնչվող հարցեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հունիսի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրն ու 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության պայմանների կատարմանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարության՝ Էրդողանը Պուտինին տեղեկացրել է «Շուշի կատարած այցի ընթացքում իր տեսած ավերածությունների մասին, որոնք իրականացվել են հայերի կողմից»:

Նշվում է նաև, որ Էրդողանը Պուտինի հետ զրույցում շեշտել է, թե «Հայաստանն արդեն պետք է կենտրոնանա խաղաղության ու համագործակցության վրա և ամբողջովին կատարի եռակողմ հայտարարության պայմանները»:

Կրեմլից արված հայտարարության մեջ էլ այս թեմայով ասված է, որ Թուրքիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ապահովմանն ուղղված ռուսական ջանքերին:

Զրույցի ընթացքում վերահաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը՝ ելնելով տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների տնտեսական զարգացման և վերականգնման շահերից:

Դրական է գնահատվել ռազմական գործողությունների և կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular