ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ բալզամիկ քացախ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բալզամիկ քացախը («բալզամիկ») (իտալերեն Aceto balsamico) քաղցր և թթու համեմունք է, որը պատրաստվում է տակառներում հնեցված խաղողի չեչից (խաղողի մզվածք): Այն հորինել են Իտալիայի Մոդենա նահանգում: Բալզամիկայի բնօրինակը արտադրվել է նաև Ռեջջո- նել- Էմիլիա նահանգում: Բալզամիկ քացախը իր համ ու հոտով նուրբ է, հարուստ է բուրավետիչ երանգներով և ավանդաբար բարձր է գնահատվում սննդի քացախների շրջանում: Չնայած նրա «քացախ» անվանմանը, դրա պատրաստման մեթոդը զգալիորեն տարբերվում է սովորական սննդային քացախներից: Կովկասում և Իրանում, ինչպես նաև Հայաստանում բալզամիկ քացախի անալոգը կոչվում է դոշաբ, որը պատրաստվում է թթից: Միացյալ Նահանգներում բալզամիկ քացախի անալոգները արտադրվում են կոկոսից, թուզից, մանդարինից, սև հաղարջից, կակաոյի հատիկներից և այլն: Բալզամիկ քացախի մասին առաջին գրավոր հիշատակումը վերաբերվում է 1046 թվականին, երբ Կանոսա ամրոցի սեփականատեր մակրգրաֆ Բոնիֆացիան նվիրել է  ապագա թագավոր Հենրիխ 2- րդին յուրահատուկ նյութով լի մի փոքրիկ տակառիկ: Այսպիսով, նա դրել է «արքայական նվերների» ավանդույթը. հետագայում նման տակառիկներ սկսել են նվիրել այլ թագավորներին և պալատական ազնվականությանը: Նուրբ հոտով նյութ պարունակող տակառիկները խոսել են ընտանիքի բարգավաճման մասին և հարուստ օժիտ են ծառայել այն ընտանիքներում, որտեղ կան ամուսնության տարիքի երիտասարդներ: Ընդհանրապես այս քացախի արտադրությունը եղել է ազնվականության և բարձր դասի  ընտանիքների սահմանափակ շրջանակի արտոնություն: Չի եղել բալզամիկ քացախի արտադրության միասնական մեկ բաղադրատոմս, յուրաքանչյուր ընտանիք ունեցել է բալզամիկ քացախ պատրաստելու իր սեփական «գաղտնիքները»:

«Բալզամիկ» անվանումը առաջացել է այն պատճառով, որ սկզբում այն օգտագործվել է հիմնականում բուժական նպատակներով, և միայն հետո են այդ քացախը սկսել օգտագործվել խոհարարության մեջ: Իր ուժեղ հակամանրէային և հակաբորբոքային ազդեցության շնորհիվ այն օգտագործվել է վերքերը բուժելու համար: Այն որպես դեղամիջոց օգտագործվել է անգամ Լուկրեզիա Բորջիայի կողմից 1503 թվականին՝ Մեծ ժանտախտի առաջին տարվա ժամանակ: Ավանդաբար բալզամիկ քացախը շատ մուգ գույն և խիտ կոնստինտեցիա ունի։ Գոյություն ունեն նաև այդ քացախի պարզեցված (և ավելի էժան) տարատեսակներ, որոնք պատրաստվում են սովորական կարմիր գինու քացախի հիմքով, սակայն նման քացախը ավելի բաց գույնի է լինում և տարբերվում է իր համով դասական բալզամիկ քացախից։ Բալզամիկ քացախը օգտագործվում է աղցանների, մարինադների, դեսերտների, ինչպես նաև ապուրների պատրաստման ժամանակ; Այդ հրաշք հեղուկի մի քանի կաթիլը ունակ է փոխել անգամ պանրի, պաղպաղակի կամ անգամ նույնիսկ ձվաձեղի համը։ Իտարբերություն էժան բալզամիկ քացախների դասական արտադրանքը ստացվում է խաղողի չեչի և շաքարի խառնուրդը խմորելու արդյունքում, որը տևում է առնվազը 3 ամիս։ Դրանից հետո այն հնեցվում է կաղնու տակառներում՝ 3  տարուց մինչև 100 տարի ժամկետով։ Ավանդական որակյալ բալզամիկ քացախը պետք է հնեցվի ամենաքիչը 12 տարի, որի ընթացքում այն հագենում է կաղնու տակառի համերով։ Հետո այն շշալցվում է։ Ռեջջո- նել- Էմիլիա նահանգում նահանգում արտադրված բալզամիկ քացախի հնեցման տարիքը արտահայտվում է շշի պիտակի գույներով․ կարմիր պիտակը նշանակում է ամենաքիչը 12, արծաթագույնը ամենաքիչը 18, իսկ ոսկեգույնը 25 և ավելի տարվա հնեցում։ Իսկ Մոդենա նահանգում հնեցումը նշվում է շշի խցանի գույնով՝ դարչնագույն գույնի խցանը ամենաքիչը 12 տարվա, իսկ ոսկեգույնը 25 և ավելի տարվա հնեցում ունեցողներ են։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular