ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձախողված վեթինգը կրկին են փորձում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգում վեթինգ խոստացած իշխանությունները չնայած տապալել են դատաիրավական բարեփոխումները, սակայն նորից են բարձրաձայնում, թե մտադիր են վեթինգի գործընթաց սկսել: Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե իշխանությունները պողպատյա մանդատ ստանալուց հետո համակարգային վեթինգ կիրականացնեն:

Նկատենք՝ ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրած հանրահավաքում ապօրինի գույք ունեցողներին առաջարկեց վերադարձնել թալանածը: «Կոչ եմ անում սկսել բանակցություններ գողացվածը վերադաձնելու վերաբերյալ, որը կծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը»:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ Բադասյանը նշել է. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի կիրառման մասին էլ ասաց, որ շուրջ երկու տասնյակ գործեր գտնվում են ամփոփման փուլում, կան որոշ միջանկյալ դատական ակտեր, որոնք վերաբերում են հայցի ապահովմանը»։

Նկատենք՝ վեթինգի մասին իշխանությունները խոսել էին թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, սակայն այն ձախողվեց: Ձախողվեց վեթինգի սպառնալիքը, դատարանները շրջափակելու միջոցով իրենց կամքը դատավորներին պարտադրելու վարչապետական հրամանը, Սահմանադրական դատարանը սեփականացնելու պլանը: Եվ չնայած Բադասյանն ասում է՝ երկու տասնյակ գործեր գտնվում են ամփոփման փուլում, սակայն փաստ է մեկ բան, որ 2020 թվականի սեպտեմբերից մինչեւ այժմ չկա գեթ մեկ պաշտոնյա, որ մեղադրյալի աթոռին է հայտնվել ապօրինի հարստանալու համար, կամ ում գույքը բռնագանձվել է:

Եվ այսքանից եւ այսքան ձախողումներից հետո իշխանությունները կրկին խոսում են համակարգային վեթինգ իրականացնելու կամ ապօրինի գույքի բռնագանձման մասին: Տեսնենք՝ այս անգամ որքան ժամանակում կձախողեն պլանները:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular