ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Ով վերցնի մանդատը, ով բացարկի դիմում գրի

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Պատիվ ունեմ» դաշինքում հետընտրական բուռն զարգացումներ են ընթանում՝ ով վերցնի մանդատը, ով բացարկի դիմում գրի։ Սերժ Սարգսյանը ցանկանում է հնարավորինս մեծ թվով ՀՀԿ-ականներ գործուղել խորհրդարան։ Նա այնքան էլ գոհ չէ ներկա համամասնությունից, որ յոթ հոգանոց խմբակցությունում չորս պատգամավոր լինելու են ՀՀԿ-ի քվոտայով, երեքը՝ Վանեցյանի։ Հիշեցնենք, որ Վանեցյանի կողմից ներկայացված թեկնածուներն են Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն ու իմքայլական նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Արթուր Վանեցյանը նախօրեին ասաց, որ ինքը նույնպես կվերցնի մանդատը։ Մինչդեռ ՀՀԿ-ում հույս են ունեցել, որ Վանեցյանը խորհրդարան չի գնա, եւ մեկ հոգով էլ կավելանա իրենց թիմակիցների թիվը՝ ի դեմս գյումրեցի Մարտուն Գրիգորյանի։

Հիմա փորձում են համոզել, որ ե՛ւ Տարոն Մարգարյանը, ե՛ւ Իշխան Զաքարյանը օրենսդիր մարմնի համար հարմար գործիչներ չեն, ճիշտ կլինի՝ հրաժարվեն մանդատներից, եւ խորհրդարան անցնեն Թեհմինե Վարդանյանն ու Մարտուն Գրիգորյանը։ Բանն այն է, որ Զաքարյանը ժամանակին Սերժ Սարգսյանի հետ խնդիրներ է ունեցել եւ կարող է անկառավարելի դառնալ։ Մինչդեռ վերջինս կարծում է, որ ինքը համակարգելով ողջ ընտրական պրոցեսը՝ արժանի է այդ մանդատին եւ հավակնում է ղեկավարել «Պատիվ ունեմ»-ին տրվելիք մշտական հանձնաժողովը։

Ուշագրավ է, որ իշխանական ճամբարում այս հարցում կա կոմպրոմիս, եւ, ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր երկրորդ ուժին կառաջարկեն տնտեսական հանձնաժողովը, որն ուղիղ կապի մեջ է կառավարության հետ։ Իսկ Զաքարյանը կարող է կոնտակտի գնալ իշխանությունների հետ։ Թե ով կլինի դաշինքի խմբակցության ղեկավարը, այստեղ երկու կարծիք չկա՝ Արթուր Վանեցյանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular