ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունիսի 25

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործերում նշանակալի հաջողությունների կարող եք հասնել: Այսօր շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեզ: Հին համախոհները հաճույքով իրենց վրա կվերցնեն ընդհանուր խնդիրների մեծ մասի լուծումը: Լավ գաղափարներ կհայտնվեն: Դրանք իրագործելու համար ուժեր պիտի ներդնեք և ինչ-որ բան սովորեք. դուք պատրաստ կլինեք դրան:

Երեկոյան հաճելի ընկերախմբում լավ հանգստանալու հնարավորություն կունենաք: Կարող եք հյուրեր ընդունել. բոլորի համար ուրախ կանցնի: Դրական հույզեր կստանան նաև նրանք, ովքեր կուզենան փոխել միջավայրը, նոր վայրերում լինել: Ե՛վ ծրագրված, և՛ սպոնտան ուղևորությունները հաջող կդասավորվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ինքնատիրապետումը պահպանելն այսօր ավելի բարդ կլինի, քան սովորաբար: Շրջապատողների խոսքերն ու արարքները հաճախ ձեզ կհանեն հավասարակշռությունից, կստիպեն հուզվել: Կարևոր կլինի ոչինչ տաք գլխով չասելն ու չանելը: Ձեզ ժամանակ է պետք ստեղծված իրավիճակի շուրջ մտորելու համար: Դուք այն նոր լույսի ներքո կտեսնեք, հնարավորություններ կնկատեք, որոնց նախկինում ուշադրություն չեք դարձրել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ստեղծագործելու և առօրյա հոգսերից շեղվել և նոր բան մտածել թույլ տվող ցանկացած զբաղմունքի համար: Շատ Ցուլերի այցի կգա ոգեշնչվածությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է: Դուք կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել գործերում, արագ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Շատ բաների ուրիշների նման չեք նայի: Սկզբում շրջապատողներին դա կզարմացնի, բայց ժամանակի ընթացքում մարդիկ կհասկանան, որ դուք ճիշտ եք եղել, իսկ իրենք մոլորվել են:

Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև արժեքավոր նվերներ ու հաճելի անակնկալներ: Դուք կյանքին լավատեսորեն կնայեք, և դրա համար բոլոր հիմքերը կլինեն: Այսօր առաջ եկած նույնիսկ ամենահամարձակ ծրագրերը ավելի ուշ կկարողանաք կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինքնատիպ գաղափարների և համարձակ որոշումների օր է, որոնք վերջում ճիշտ դուրս կգան: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի իրադարձություններ, դրական փոփոխություններ և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Աշխատեք գործերը չհետաձգել. ինչքան շուտ դրանք ստանձնեք, այնքան հեշտ կլինի հրաշալի արդյունքի հասնելը:

Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում լուծվի այն հարցը, որը վերջին շրջանում ձեզ հանգիստ չէր տալիս: Մտերիմների հետ հարաբերությունները ավելի ջերմ ու ներդաշնակ կդառնան, զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վառ, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Շատ իրադարձություններ ձեզ կուրախացնեն, իսկ հեռվից ստացվող լուրերը հաճելիորեն կզարմացնեն: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հասցրել եք կարոտել: Շփումները շատ հաճելի կլինեն. զրուցելու և միասին ինչ-որ բանով զբաղվելու բան կլինի:

Հնարավորություն կունենաք վերականգնել հին մասնագիտական կապերը, վերադառնալ փորձված գործընկերների հետ համագործակցությանը: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում և շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կտա: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Ինտուիցիան անպայման կհուշի, թե դրանցից որն արժե ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է: Դուք հաճախ կհայտնվեք ուշադրության կենտրոնում և լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ում հետ գործ կունենաք: Նոր ծանոթությունները գործնական տեսանկյունից օգտակար կլինեն: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Որոշ Կույսեր հարազատներից մեկի հետ կապված լավ լուրեր կստանան:

Հավանական են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն հին ծրագրերի իրագործման հետ: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել վաղուց մտածածն ու բաց չեք թողնի ձեր շանսը: Իսկ ուղեկցող ծախսերը շատ մեծ վնաս չեն հասցնի ձեր բյուջեին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք վճռական տրամադրված կլինեք ու կուզենաք հնարավորինս արագ հասնել դրված նպատակներին: Դա հաճելի ու գովելի կլինի, բայց չի արդարացնի ո՛չ չմտածված արարքները, ո՛չ տաք գլխով ասված խոսքերը: Եթե սովորական շրջահայացությունը այսօր ձեզ չդավաճանի, դուք հրաշալի արդյունքների կհասնեք:

Հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները: Որոշ Կշեռքներ ուժեղ և ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն, մյուսները մոտեցում կգտնեն նրանց, ում հետ նախկինում հաշտ չէին: Հրաշալի օր է ընկերական հանդիպումների համար: Կարող եք տանը իմպրովիզացված երեկույթ կազմակերպել: Հոգ չէ, եթե դրա համար հատուկ առիթ չլինի. բոլորի համար ուրախ կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաճելի, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Հրաշալի գաղափարներ կունենաք: Դուք չեք զղջա, եթե միանգամից անցնեք մտածածն իրագործելուն: Օգնել ցանկացողներ կգտնվեն: Ընդհանուր գործերը կարող են երկարատև ընկերության սկիզբ դառնալ: Այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք նախաձեռնող կլինեք:

Հավանական են անսովոր հանդիպումներ, օրինակ՝ մարդկանց հետ, որոնց դրական օրինակ եք համարում: Հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն: Որոշ Կարիճներ կհասկանան, որ եկել է ապագայի ծրագրերը փոխելու ժամանակը և կսկսեն նոր ուղղությամբ շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Այն անակնկալներով լի կլինի, և դա ձեզ շատ դուր կգա: Շատ համարձակ փորձարկումներ հաջող կլինեն, իսկ ձեր անսովոր գաղափարները շատ դուր կգան շրջապատողներին: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, անպայման կփոխեն իրենց կարծիքը: Նոր ծանոթները կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

Օրվա երկրորդ կեսը նույնպես լավ կանցնի, բայց ավելի հանգիստ: Կարող եք վերադառնալ հին գործերին: Դուք արագ կավարտեք դրանք: Հնարավորություն կունենաք լուծել կենցաղային խնդիրները, որոնք վերջին շրջանում բարդացնում էին և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների կյանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ, հետաքրքիր օր է, որը միանման լավն է և՛ նոր գործերի, և՛ ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Դուք լուրջ և ուշադիր կլինեք, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Հնարավորություն կունենաք մյուսներից վաղ պիտանի տեղեկատվություն ստանալ և ճիշտ կօգտվեք դրանից: Եթե դուք ձեզ ճիշտ պահեք, կկարողանաք զինաթափել մրցակիցներին և նրանց թողնել հետևում:

Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ: Կմոռացվեն վիրավորանքներն ու տարաձայնությունները, նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք մտերիմների հետ միասին կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ չէ, որ հեշտ ու հարթ կընթանա, բայց դուք հանգստություն կպահպանեք: Հենց դա էլ թույլ կտա ճիշտ որոշումներ ընդունել այնտեղ, որտեղ մյուսները սխալվել են, և առանց շեղվելու քայլել դեպի նպատակը: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է:

Օրը հարմար է նաև լրիվ նոր բանով զբաղվելու համար: Որոշ Ջրհոսներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին կռահում և անհապաղ կիրառում կգտնեն դրանց: Երեկոն անսպասելի հանդիպումներ է խոստանում: Հյուր կարող են գալ մարդիկ, որոնց կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Այդ հատվածում հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Որոշ Ձկներ նախանձելի գործարար հատկանիշներ կդրսևորեն ու նշանակալի հաջողությունների կհասնեն բիզնեսում, եկամուտների նոր աղբյուրներ կգտնեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Դրանք հեշտությամբ կտրվեն: Դուք արագ կստանաք այն արդյունքները, որոնց ձգտում էիք: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ: Չի բացառվում գլխապտույտ ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular