ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Սուրենյանը ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. այս գիշեր ...

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ամենացուրտ գիշերը

Անդրադառնալով առաջիկա 5 օրերին սպասվող եղանակային կանխատեսումներին՝ օդերեւութաբանը տեղեկացրեց, որ ներկա պահին հանրապետության տարածքում նկատվում է արկտիկական օդի բուռն ներհոսք: Այդ հոսանքները մեր երկիր են ներթափանցում Ռուսաստանի եվրոպական տարածքից:

«Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը զգալի նվազել է: Հատկապես շատ ցուրտ է լեռնային մարզերում: Առանձին բնակավայրերում այսօր ջերմաստիճանը չբարձրացավ մինուս 10-ից»,- ընդգծեց Գագիկ Սուրենյանը:

Նրա փոխանցմամբ՝ հանրապետությունում ցուրտ օդի ներթափանցմանը զուգահեռ առկա են ուժեղ քամիներ՝ վայրկյանում մինչեւ 25 մ/վ ուժգնությամբ պոռթկումներ: Այդ քամիները, ըստ նրա՝ կպահպանվեն մինչեւ վաղը կեսօր:

«Այսօր գիշեր լինելու է ամենացուրտը: Լեռնային շրջաններում՝ հատկապես Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի առանձին բնակավայրերում ջերմաստիճանը գիշերը կհասնի մինչեւ -20...-25 աստիճանի, Արարատյան դաշտում, Երեւանում՝ մինչեւ -10...-12 աստիճանի, Սյունիքի եւ Տավուշի հովտային գոտիներում՝ մինչեւ -10 աստիճանի, որը  նորմայից ցածր կլինի մոտ 5-7 աստիճանով»,- տեղեկացրեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի տեղակալը:

Չնայած սրան դեկտեմբերի 10-ից օդերեւութաբանական իրադրությունը փոխվում է. սառն օդային հոսանքները նահանջում են՝ իրենց տեղը զիջելով Թուրքիայի տարածքից մոտեցող բավականին տաք օդային հոսանքներին: Դրանով պայմանավորված դեկտեմբերի 10-12-ը ընկած ժամանակահատվածում հատկապես գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում 8-10 աստիճանով աստիճանաբար բարձրանալու է: Ամսի 10-ի երեկոյան եւ 11-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորում նաեւ հնարավոր են թույլ տեղումներ՝ ձյան տեսքով:

«Եւ ընդհանրապես, ամսի 10-ից հետո արդեն պարզ երկինք չենք ունենա: Հանրապետության տարածքում անընդհատ կգերակշռի ամպամածությունը, բայց տեղումներ կգրանցվեն դեկտեմբերի 10-ի երեկոյան, 11-ին եւ 13-ին եւ միայն Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորում: Հանրապետության մյուս կեսում՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում առաջիկա 5 օրերին կգերակշռի առանց տեղումների եղանակ»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular