ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանական ընդդիմությունը կարող է գնալ ԱԺ նիստերը բոյկոտելու ճանապարհով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Խորհրդարան անցած «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն չեն կատարել մանդատը վերցնելու վերաբերյալ։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ` պարզելու համար, թե ինչ կարծիք ունի քաղաքագետը։

Հարցին, թե հնարավո՞ր է խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը հրաժարվեն իրենց մանդատաներից, Արմեն Վարդանյանը պատասխանել է․ «Չեմ կարծում, թե ընդդիմադիր ուժերն իրենց մանդատները վայր կդնեն, քանի որ դա հակառակ էֆեկտը կունենա և իրենք որևէ բան չեն շահի՝ ո՛չ քաղաքական ճգնաժամ կստեղծվի, ո՛չ էլ քաղաքական դիվիդենտներ կհավաքեն։ Հնարավոր է, որ մանդատները վայր չդնեն, բայց գնան ԱԺ նիստերը բոյկոտելու ճանապարհով, որն ավելի պրագմատիկ կլինի, սական դա նույնպես երկարաժամկետ կտրվածքով ոչինչ չի տա»։

Հարցին, թե արդյոք հետընտրական գործողություններ կլինեն, քաղաքագետը պատասխանել է․ «Կարծում եմ, որ ոչ, որևէ լարվածություն չի լինի, քանի որ Նիկոլ Փաշինյանը շեշտակի հաղթանակ է տարել, բացի դրանից ընդդիմությունը լավ գիտի, որ այս ընտրությունները չեն կեղծվել։ Հուսով եմ, վերջ ի վերջո, այդ ընտրությունների արդյունքները նաև կընդունեն իրենք՝ «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» դաշինքը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular