ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուշիի հռչակագիրը խոսում է Կովկասում Թուրքիայի առաջխաղացման մասին․ Զատուլին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը» վկայում է Կովկասում Թուրքիայի հետագա առաջխաղացման մասին, ինչպես նաև վկայում է, որ Ադրբեջանը թուրքական շահերն է առաջ մղում:

Այս մասին հայտարարել Է ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած տեսակամուրջի ժամանակ։

Քաղաքական գործչի կարծիքով՝ Ադրբեջանն այժմ պարտքն է վերադարձնում Թուրքիային՝ հաշվի առնելով Անկարայի լիակատար աջակցությունը Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Ելնելով «Շուշիի հռչակագրի» հիմքում դրված գաղափարներից ու սկզբունքներից, ոչ մասնագետի համար այսօր դժվար է հասկանալ, թե որտեղ է ավարտվում Թուրքիան և ​որտեղ է սկսվում Ադրբեջանը։ Այնտեղ ռազմաքաղաքական դաշինք է հռչակվում, կողմերը երրորդ կողմից բխող հարձակման ցանկացած փորձ դիտարկում են որպես սպառնալիք երկու կողմերի համար էլ։ Հռչակագրում չեն դիմացել Հայաստանը մի քանի անգամ հիշատակելու, հաղթանակը նշելու գայթակղությանը և նույնիսկ ներառել են Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված ցանկացած քայլի դատապարտումը: Ադրբեջանն ամբողջությամբ ստորագրում է դրա տակ»,-նշեց ռուս պատգամավորը։

Զատուլինն ակնհայտ է համարում, որ Ադրբեջանն ու Թուրքիան «ձուլվում են», փորձելով միաժամանկ վատ խաղի ընթացքում դեմքի բարի արտահայտություն պահպանել։ Խոսում են ՄԱԿ-ի կարգավիճակի պահպանման մասին, այն մասին, որ իրենց համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, բայց հռչակագրի տեքստում մի քանի անգամ հիշատակվում է Հայաստանը, խոսվում է «հայկական օկուպացիայի», «հայկական դավադրությունների» մասին։ Այս ամենը որևէ կասկած չի թողնում, որ հռչակագիրը Հայաստանի դեմ է ուղղված։

Քաղաքական գործչի կարծիքով` թեև փաստաթուղթը ոչ մի կերպ չի անդրադառնում Ռուսաստանին, բացառությամբ Ադրբեջանում համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության մասին կետի, այնուամենայնիվ, հասկանալի է, որ Հայաստանի հետ կապված պայմանագրային պարտավորություններ ունենալով, Ռուսաստանը չի կարող անտեսել այն փաստը, որ Թուրքիան և Ադրբեջանը հենց Շուշին են ընտրել հակահայկական փաստաթուղթ ստորագրելու համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ հունիսի 15-ին այցելել էր նախ Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի է ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular