ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը փորձում է մեծացնել իր ազդեցությունը Անդրկովկասում. փորձագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

vz.ru-ն գրում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Ղարաբաղի Շուշա քաղաքում ստորագրված համաձայնագիրը կարելի է դիտարկել որպես տարածաշրջանում Էրդողանի ազդեցությունն ուժեղացնելու փորձ: Այս մասին vz.ru-ին ասել է Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եվրոպական ուսումնասիրությունների ամբիոնի պրոֆեսոր, «Վալդայ» ակումբի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տկաչենկոն:

«Էրդողանի և Ալիևի կողմից Շուշիում կայացված ցանկացած կարևոր որոշում կարող է մեկնաբանվել ի օգուտ այդ վարկածի: Չնայած գործնականում, կաճի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի ներգրավվածությունը Հարավային Կովկասի գործերին», - ասել է նա:

Տկաչենկոյի կարծիքով՝ Մոսկվան ու Անկարան ավելի ակտիվ կհամագործակցեն այդ ուղղությամբ:

«Անդրկովկասում Էրդողանն ակնհայտորեն փորձում է ընդլայնել իր ազդեցության գոտին, սա պետք է ընդունել որպես աքսիոմա: Ճիշտ է, Թուրքիայի ղեկավարին ամեն ինչ չի հաջողվում այդ ուղղությամբ, մասնավորապես Վրաստանի, և առավել ևս Հայաստանի հետ հարաբերություններում: Այս պահի դրությամբ՝ դիրքի ամրապնդումն արտահայտվում է միայն ռազմական ուժի ամրապնդմամբ, որն է դաշինքը Ադրբեջանի հետ»,-ասել է փորձագետը:

Ըստ նրա՝ համաձայնագրերի ստորագրումը ենթադրում է ապագայում լիարժեք ռազմական դաշինքի ստեղծում Թուրքիայի և Ադրբեջանի միջև. «Դեռ չկա միություն, բայց երկրներն արդեն դրան հասնելու ճանապարհին են»: Միևնույն ժամանակ, Տկաչենկոն չի կարծում, որ Էրդողանի հայտարարությունը Ադրբեջանի հետ Ղարաբաղը համատեղ վերականգնելու մասին խոսում է երկու երկրների տնտեսական ինտեգրման սկզբի մասին:

«Այս հայտարարությունը հիմնականում քաղաքական բնույթ ունի. երկու երկրներն էլ ցանկանում են իրենց հարաբերությունները դաշնակցային ներկայացնել, բայց դաշինքի և տնտեսական ինտեգրման միջև դեռ մեծ տարբերություն կա», - նշել է նա:

Միևնույն ժամանակ, առաջիկայում պետք է Էրդողանի նոր նախաձեռնություններ ակնկալել այս տարածաշրջանում. «Նա իրեն տեսնում է որպես ամբողջ թյուրքական աշխարհի առաջնորդ, ուստի նրա գործողությունները միջսահմանային բնույթ են կրում: Մոտ ապագայում հնարավոր են Թուրքիայի նախագահի հայտարարությունները Իրանի ու այլ պետությունների վերաբերյալ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular