ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղթեց ատելության խոսքը․ նոր խորհրդարանում չեն լինի կոռեկտ քաղաքական ուժերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտահերթ ընտրությունների արդյունքում նոր խորհրդարանում չեն լինի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։ Մինչդեռ 2018թ․ ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն ուներ 26, ԼՀԿ-ն՝ 18 պատգամավոր։ Նախընտրական ողջ ժամանակահատվածում այս երկու քաղաքական ուժերը զերծ մնացին ատելության խոսքի տարածումից, իրենց քարոզարշավը տարան կոռեկտ, ներկայացրեցին իրենց մոտեցումները երկիրը անդունդից հանելու և զարգացման հուն տեղափոխելու վերաբերյալ։ «Բարգավաճ Հայաստանը», իշխանությանը քննադատելիս էլ, չանցավ կոռեկտության սահմանները, իսկ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հստակ ծրագիր էր ներկայացնում՝ տնտեսության վերականգնման ուղղությամբ։

«Լուսավոր Հայաստանի» պայծառ թիմը ևս գնաց իր երրորդ ճանապարհով՝ առանց հայհոյանքների ու վիրավորանքների, զուսպ քարոզարշավ իրականացրեց։ Պարզվեց, որ դա բավարար չէր Ազգային ժողովում հայտնվելու համար, հանրության մեծ մասին պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո ավելի շատ հայհոյանք և ատելություն էր հարկավոր, ինչն էլ գեներացվեց իշխանության կողմից։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում մնաց միայնակ՝ նախկին երկու նախագահների թիմերի դեմ, իր իսկ ստեղծած ատելության մթնոլորտում, և ստիպված է լինելու անընդհատ հետ մղել ծանր հարվածները։ Իսկ կոռեկտ և դասական քաղաքական ուժերը ոչ թե կորցրեցին, այլ շահեցին։ Բռնցքամարտի ռինգի վերածված խորհրդարանը դժվար թե քաղաքական իմաստով որևէ բանի ընդունակ լինի, «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» և այլ արտախորհրդարանական քաղաքական ուժեր դրսում ավելի մեծ հնարավորություններ ունեն վերափոխվելու, վերափոխելու հանրությանը և հաջորդ ընտրություններին ավելի հաջող մասնակցելու։ Հատկապես, որ այս տեմպերով 8-րդ գումարման Ազգային ժողովը երկար ձգելու ռեսուրս չունի։

Բաբկեն Ներսիսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular