ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ երկրների հետ Ռուսաստանի զենքի պայմանագրերի մեծ մասն արդեն կնքվում է ռուսական ռուբլով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԱՊԿ անդամ երկրներին ռուսական զենք մատակարարելու պայմանագրերով վճարումների մեծ մասը այդ երկրները կատարում են ռուսական ռուբլով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանը:

Վերջին մի քանի տարիներին Ռուսաստանը հետևողականորեն անցում է կատարում արտասահմանյան գործընկերների հետ զենքի վաճառքի պայմանագրերն ազգային արժույթով կնքելու տարբերակին։

Ռազմատեխնիկական համագործակցության «ապադոլարիզացիայի» պատճառը ԱՄՆ–ի կողմից նոր հնարավոր պատժամիջոցների սպառնալիքն է ռուսական զենքի պատվիրատուների դեմ` «Պատժամիջոցների միջոցով ամերիկյան հակառակորդներին հակահարված տալու» օրենքի շրջանակներում։

Հիշեցնենք`ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular