Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ երաժշտական գործիք Կոռնետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոռնետ երաժշտական գործիքը իր առաջացման համար պարտական է եղջերափողին, որոնց միջոցով հնում որսորդներն ու փոստատարները ազդանշան էին ուղարկում: Միջնադարում հայտնվել է կոռնետ փողային երաժշտական գործիքի ևս մեկ նախատիպ՝ փայտե կոռնետը, որն օգտագործել են ասպետական մրցաշարերում և քաղաքային տոնակատարություններում: Այն հատկապես տարածված է եղել Եվրոպայում՝ Անգլիայում, Ֆրանսիայում և Իտալիայում: Իտալիայում փայտե կոռնետով հայտնի մենակատարներից են եղել Ջnիովանի Բոսսանոն և Կլաուդիո Մոնտեվերդին: Սակայն 18-րդ դարի վերջին փայտե կորնետները գործնականում մոռացվել են: Ներկայումս նման տիպի փողային երաժշտական գործիքով կատարումներ կարելի է լսել միայն հին ժողովրդական երաժշտության երաժշտության համերգների ժամանակ:
1830 թվականին Սիգիզմունդ Շտելցելը հայտնագործել է ժամանակակից պղնձե կոռնետ փողային գործիքը՝ կոռնետ-ա-պիստոնան. այն ունեցել է մխոցային մեխանիզմ, որը բաղկացած էր կոճակ-ստեղներից և երկու փականներից: Գործիքն ի տարբերություն շեփորի ունեցել է հնչեղության լայն դիապազոն մինչև երեք օկտավա, այն նաև ավելի մեծ հնարավորություններ է ունեցել իմպրովիզացիա և ավելի մեղմ հնչյուններ ստանալու համար, ինչը հնարավորություն է տվել այդ երաժշտական գործիքը օգտագործել ինչպես դասական ստեղծագործություններում, այնպես էլ իմպրովիզացիաների ժամանակ: Առաջին անգամ 1869 թվականին է Փարիզի կոնսերվատորիայում կազմակերպվել կոռնետ նվագելու դասընթացներ:
19-րդ դարում կոռնետը մտել է Ռուսաստան: Ցար Նիկոլայ 1-ին Պավլովիչը վարպետորեն է նվագել զանազան փողային գործիքներով, այդ թվում կոռնետով: Նա ամենից հաճախ ռազմական քայլերթեր է կատարել կոռնետով և Ձմեռային պալատում համերգներ տվել ընտրյալ ունկնդիրների, առավել հաճախ` մտերիմների համար: Իսկ ռուս հայտնի կոմպոզիտոր Լվովը անգամ ցարի համար կոռնետի կատարման պարտիա է գրել: Այս փողային գործիքը իրենց ստեղծագործություններում օգտագործել են մեծ կոմպոզիտորների Բերլիոզը, Չայկովսկին և Բիզեն: Հռչակավոր կոռնետիստ Ժան-Բատիստ Արբանը հսկայական ներդրում է ունեցել կոռնետի մասսայականացման գործում ամբողջ աշխարհում: 19-րդ դարում փարիզյան կոնսերվատորիաները զանգվածաբար բացել են կոռնետ-ա-պիստոնայով նվագելու դասընթացներ: Դասական է դարձել Չայկովսկու «Կարապի լճում» Նեոպոլիտյան պարի մենակատարությունը և բալետի պարը Ստրավինսկու «Պետրուշկա» օպերայում: Կորնետը նաև շատ է օգտագործվում ջազային ստեղծագործություններ կատարելիս: Ջազային անսամբլների ամենահայտնի կորնետային երաժիշտներն են Լուի Արմսթրոնգը և Քինգ Օլիվերը: Այնուամենայնիվ ժամանակի ընթացքում ջազում կոռնետին աստիճանաբար սկսել է փոխարինել շեփորը:
Ժամանակակից երաժշտական աշխարհում կոռնետը գրեթե միշտ կարելի է լսել փողային նվագախմբերի համերգներին: Իսկ երաժշտական դպրոցներում այն օգտագործվում է որպես կրթական գործիք:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը