ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Ըստ ստացած քվեների՝ նախնական տվյալներով, ՔՊ-ն կունենա 68 կուսակցական պատգամավոր

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ըստ ստացած քվեների՝ նախնական տվյալներով, ՔՊ-ն կունենա 68 կուսակցական պատգամավոր, 3 ներկայացուցիչ՝ ազգային փոքրամասնություններից, ինչն օրենքի պահանջն է։ Կրկին ՔՊ խմբակցության մեջ կլինեն եզդիների ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, քրդերից՝ Կնյազ Հասանովը, ռուսներից՝ Ալեքսեյ Սանդիկովը, ասորիների ներկայացուցիչը կլինի «Հայաստան» դաշինքի քվոտայով։

ՔՊ-ում վստահ են, որ իրենց ցուցակից ԱԺ է անցնելու անգամ 90-րդ համարը, քանի որ մարզպետ-քաղաքապետ- թաղապետ-նախարարները կտեղափոխվեն գործադիր։ Որոշ տեղեկություններով, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հնարավոր է ԱԺ-ում էլ մնա։ Փոխարենը գործադիր կգնա Ռուբեն Ռուբինյանը՝ արտգործնախարար։ Ցուցակի ամենավերջինը՝ Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ ոլորտում բարձր պաշտոն կստանա։

Հին ՔՊ-ական դեմքերի կողքին կհայտնվեն Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Վիգեն Խաչատրյանը, Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, «Կառավարական ամառանոցներ» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀԺ հաշվապահ Արուսյակ Մանավազյանը, «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տիրուհի Լիլի Մինասյանը, ով ավելի վաղ ԱԺ աշխատակազմն էր ղեկավարում, Ալեն Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը, Արայիկ Հարությունյանի սանիկ Դավիթ Դանիելյանը՝ ՊՎԾ պետի օգնականը, Երեւանի ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանը, ով բժշկական քոլեջ է ավարտել եւ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ավագ բուժքույր է։ Չի բացառվում, որ պատգամավոր դառնա նաեւ ցուցակի 93-րդը՝ Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանը։Ի դեպ, խորհրդարանի անդրանիկ նիստը, ըստ կարգի, վարում է ամենաավագ պատգամավորը, այս դեպքում՝ քրդերի ներկայացուցիչ 76-ամյա Կնյազ Հասանովը, ով նաեւ 2018-ի անդրանիկ նիստն է վարել։

ԱԺ նախագահի մասին իշխող թիմում դեռ վերջնական որոշում չկա, թեկնածուները շատ են՝ Ալեն Սիմոնյան, Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1b794505b2953c35ddf4323ff548846c

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular