ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԵՄ-ի և Թուրքիայի միջև այս համաձայնագիրը կարևոր է, այն պետք է հետագայում էլ զարգացվի». Մերկել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիան և Թուրքիան պետք է փախստականների վերաբերյալ համաձայնագիրը զարգացնեն, լրագրողներին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է:

Կանցլերը շեշտել է այս համաձայնագրի կարևորությունը: Նա նաև նշել է, որ Եվրահանձնաժողովն այժմ աշխատում է ԵՄ առաջիկա գագաթնաժողովի որոշումների վրա: 

«Մենք դեռ աշխատում ենք առաջիկա ԵՄ գագաթնաժողովի որոշումների վրա: Կարծում եմ, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև այս համաձայնագիրը կարևոր է, այն պետք է հետագայում էլ զարգացվի», - ասել է կանցլերը: 

Հիշեցնենք, որ մարտին ԵՄ մի շարք երկրներ Թուրքիային մեղադրել են միգրացիոն շանտաժի համար: Օրինակ՝ Ավստրիայի իշխանությունները ասել են, որ Անկարան սկսել է միգրանտներին որպես զենք օգտագործել, ինչպես նաև մեղադրել է Թուրքիային Եվրամիության սահմանները հատելու փախստականների ջանքերին աջակցելու համար: Իր հերթին, Էրդողանը բազմիցս հայտարարել է սահմանների բացման պատրաստակամության մասին, եթե Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի չստեղծվի:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular