ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուռնուխյան սինդրոմ․ ինչպե՞ս խաբել հանրությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից անմիջապես հետո գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հոգեբանական գրոհի անցան հակառակորդների դեմ։ Խոստովանենք՝ դա որոշակի ազդեցություն ունեցավ հատկապես սոցիալական ցանցերում։ Իշխանությունն իր առջև խնդիր էր դրել ապացուցել, որ հաղթել է ու առաջին հերթին հաղթել այն տեղամասերում, որտեղից ամենափոքր քվեներն էին սպասվում։ Այդ առումով ամենաուշագրավը Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքն էր։

Վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանն ու մյուս նիկոլականները տարփողում էին, թե «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթանակ է տարել Շուռնուխում, մի գյուղում, որի տարածքի զգալի մասը նույն Փաշինյանը նվիրել էր Ադրբեջանին, վտանգել շուռնուխցու կյանքը։ Առաջին շոկային արձագանքից հետո պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանը պարզապես մանիպուլացնում է հանրությանը, ստորաբար խաբում։

Շուռնուխի թիվ 34/17 ընտատեղամասում գրանցել էին նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողներին, նրանց հրահանգել քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, ապա հայտարարել, թե Շուռնուխում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել է 40 ընտրող, Նիկոլ Փաշինյանի օգտին՝ 51 ընտրող։ ՀՀ Ոստիկանության կայքում տեղադրված ընտրողների ցուցակներում Շուռնուխի ընտրողների թիվը 123 է, իսկ ԿԸՀ կայքում նշված է, թե այդ տեղամասում ընտրողների թիվը 167 է, այսինքն 44-ով ավելի։ Շուռնուխում ընտրություններին մասնակցել է 115 ընտրող, որոնցից 24-ն ընտրել է այլ քաղաքական ուժերի։ Եթե հաշվի առնենք, որ զինծառայողների անուններով ցուցակները չեն հրապարակվում, կարելի է վստահաբար պնդել, թե ինչպես է իշխանությունը ստացել իր նախընտրելի արդյունքը։

Գարիկ Խաչատրյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular