ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները անհույս հնացել են. Forbes

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

kadara.ru-ն գրում է, որ մոտակա 10-20 տարիներին Թուրքիայի Ռազմաօդային ուժերի հնարավորությունները օդային պատերազմի ոլորտում լրջորեն կվտանգվեն: Թուրքական Անվտանգության և պաշտպանության ծրագրերի EDAM վերլուծական կենտրոնի տնօրեն Ժան Քասափօղլին թուրքական ավիացիայի թուլությունը որակել է որպես «տեխնոլոգիական սերնդի խնդիր»: Թուրքիայի ռազմաօդային ուժերի չորրորդ սերնդի F-16 և երրորդ սերնդի F-4 ինքնաթիռները, որոնք, ըստ էության, Սառը պատերազմի ինքնաթիռներ են, մոտենում են իրենց շահագործման ժամկետի ավարտին: Թուրքերը ծրագրում էին դրանք փոխարինել հինգերորդ սերնդի 100 միավոր F-35A անտեսանելի-կործանիչներով, սակայն դա ձախողվել է այն բանից հետո, երբ Թուրքիան դուրս է մնացել F-35-ի ծրագրից  ռուսական S-400-ների գործարքի պատճառով: Մինչդեռ Թուրքիայի մրցակիցները, ներառյալ Հունաստանը և Իսրայելը, ստանում են F-35 կամ  4-րդ, 5-րդ սերնդի այնպիսի կործանիչներ, ինչպիսին ֆրանսիական Rafale-ներն են: Իսկ հարվածային ԱԹՍ-ները չեն կարող փոխարինել F-35-երին: Թուրքիան ԱԹՍ-ների արտադրողի հեղինակություն է վաստակել, բայց դրանք չեն կարող փոխարինել առաջադեմ կառավարվող ինքնաթիռներին:

«Չնայած արհեստական բանականության և ալգորիթմական պատերազմի ոլորտում փոփոխությունների ներուժի առկայությանը, օդային պատերազմի պարամետրերը, ինչպես նախկինում, այնպես էլ հաջորդ մի քանի տարիների համար դեռ ձևավորվում են անձնակազմերով ինքնաթիռները»:

Ուսումնասիրության մեջ նախազգուշացվում է նաև Թուրքիայի  հակաօդային և հակահրթիռային պաշտպանության թուլության մասին:

«Թուրքիայի զինված ուժերի ՀՕՊ համակարգերի պաշտպանությանը ավելի լուրջ պահանջներ են ներկայացվում` հաշվի առնելով Լիբիայի և Սիրիայի փորձերից քաղված դասերը», - ասում է EDAM- ը:

Թուրքիան շրջապատված է բալիստիկ հրթիռներով երկրներով՝ ներառյալ Սիրիան, Հայաստանը, Իրանը և Ռուսաստանը:

«Եթե միջանկյալ լուծում չգտնվի, ապա թուրքական ավիացիան հետ կմնա համաշխարհային միտումներից: Թուրքիայի պաշտպանության պլանավորման և ազգային անվտանգության պահանջները չեն համապատասխանում ներկայիս ՀՕՊ պաշտպանության հնարավորություններին: Ռազմավարական S-400 ՀՕՊ համակարգը, որը նոր է ծառայության մտել Թուրքիայի զինված ուժերում, չի տա ցանկալի հակազդեցության մակարդակ ցանցային կառուցվածքի թերությունների պատճառով», - ասում են փորձագետները:

Կարևոր է նաև F-35- երի քիչ տեսանելիությունը: S-400 համակարգը առայժմ չունի արձանագրված մարտական հաջողություններ: Սիրիայում, որը աշխարհի ամենախիտ ՀՕՊ համակարգերով պաշտպանված օդային տարածքներից մեկն է, Իսրայելը  համակարգված գործողություններ է իրականացրել F-35-երով: Հաղորդվում է, որ վերջին երեք տարիների ընթացքում այնտեղ խոցվել է գրեթե հազար թիրախ, իսկ իսրայելցի օդաչուների 70%-ը անվտանգ մուտք է գործել Սիրիայի օդային տարածք: Չնայած ռուսական Սու-35 կործանիչների նման միջանկյալ լուծումները Թուրքիայի օրակարգում են, ակնհայտ է, որ ռուսական (խորհրդային) կործանիչների մատակարարումները, որոնք այլ ռազմական ավիացիոն մշակույթի արդյունք են, Թուրքիայի համար իդեալական և հաջողված չեն կարող լինի կարճաժամկետ հեռանկարում: Ավելին, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության սահմանափակումներն ու դժվարությունները շարունակում են սաստկանալ քաղաքական հողի վրա: Թուրքիայի դեմ էմբարգո, ցավոք, գոյություն ունի և դժվար թե այն փոխվի: Ներկայումս ամենակարևորը ներկայիս Թուրքիայի ռազմաօդային ուժերի հմտությունների և փորձի պահպանումն է բարձր մակարդակի վրա առնվազն մեկ, գուցե և երկու տասնամյակ, ինչը թուրքական ավիացիան պետք է իրականացնի 4-րդ սերնդի կործանիչների հնարավորություններով: Այդ ժամանակահատվածում անհրաժեշտ է նաև, որ ազգային կործանիչների ստեղծման նախագիծը շարունակվի հնարավորինս սահուն առաջ շարժվել: Արդեն իսկ փաստ է, որ F-35-ի ծրագրից դուրս գալը լուրջ կորուստ է Թուրքիայի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular