ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս խորհրդարանը ևս կարճ կյանք է ունենալու». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական այն ուժերը, որոնք ներգրավված էին այս ընտրություններում բացառապես որպես ՔՊԿ կլոն ուժեր և նպատակ ունեին նպաստել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, արդեն հայտնել են իրենց գոհունակությունը, չնայած գոնե մոտավորապես էլ չեն մոտեցել անցողիկ շեմին: Ընդդիմադիր հիմնական ուժերն առնվազն վիճահարույց են համարել ընտրությունները, իսկ «Հայաստան» դաշինքը նույնիսկ հայտարարել է ՍԴ դիմելու մասին: Իսկ ի՞նչ կարծիք ունի փորձագիտական հանրությունը: Փաստաբան, Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Անահիտ Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում այս ընտրությունները որակեց որպես խայտառակ՝ հավելելով, որ, իր կարծիքով, նման վատ ընտրություններ Հայաստանի պատմության մեջ չեն եղել:

«Այս պահից սկսած ես ոչ մի լավ կանխատեսում չունեմ: Այս պահից սկսած ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու: Խոսքը դեռ 2018 թ.ին սկսված ու հատկապես նոյեմբերի 9-ից հետո խորացած ճգնաժամի մասին է: Ինչպես ասում են՝ «это еще цветочки, а ягодки будут потом»: Այդ ճգնաժամը կարող է հանգեցնել Հայաստանի պետականության կորստին»,- ասաց Ա. Սարգսյանը:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ կարծում է, որ այս ընտրությունների ժամանակ չափազանց մեծաթիվ ընտրախախտումներ են եղել: Նրա համոզմամբ, այս ամենը ցույց տվեց, որ իշխանությունը պահելու համար այս իշխանությունը ոչնչի առջև չի կանգնի, և դրա համար էլ ընտրակեղծիքների շատ լայն սպեկտոր կիրառվեց:

«Հասարակության երկփեղկվածությունն ավելի է խորանալու, անվտանգության որևէ հարց խորհրդարանի և դրանից բխող կառավարության կազմով չի լուծվելու: Համոզված եմ, որ այս խորհրդարանը ևս կարճ կյանք է ունենալու»,նշեց Ա. Ենոքյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular