ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին հրավիրել է Արցախ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին հրավիրել է Արցախ:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է իր աչքերով տեսնի Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքները»,- կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ելույթում ասել է նա:

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված Շուշիի հռչակագրով երկու երկրների միջեւ հարաբերությունների նոր փուլ է սկսվել: Ըստ նրա, շատ շուտով Թուրքիան ու Ադրբեջանը այս հռչակագրի շրջանակներում բազմաթիվ համաձայնագրեր կստորագրեն:

«Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության հնարավորինս շուտ բացումից մինչեւ մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքի գործարկումը մենք վճռականորեն եւ արագորեն կիրականացնենք մեր օրակարգի յուրաքանչյուր կետ: Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում, որը մենք կանցկացնենք մեր երկրում առաջիկա ամիսներին, նախատեսում ենք ձեռնարկել բազմաթիվ կոնկրետ քայլեր՝ կապված այդ հարցերի հետ»,- ասել է Էրդողանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular