ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունիսի 20-ի ընտրության արդյունքների հրապարակումից հետո բազմաթիվ հայեր կրկին էյֆորիայի մեջ են, ճիշտ այնպես, ինչպես 2018-ի մայիսին․ Հոխիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 20-ի ընտրության արդյունքների հրապարակումից հետո բազմաթիվ հայեր կրկին էյֆորիայի մեջ են, ճիշտ այնպես, ինչպես 2018-ի մայիսին։ Ինչպես այն ժամանակ անտեղի, հիմա էլ մեր այդ հայրենակիցները ունեն պայծառ ապագայի սպասելիքներ։

Թեպետ ափսոսում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այդքան կողմնակից ունի, բայց երբեք, երբեք նրանց զոմբի կամ ժեխ չեմ անվանել' լոկ այն պատճառով, որ նրանք հայ են, նրանց երակներում էլ նույն արյունն է հասում, ինչ մյուս հայերի, պարզապես նրանց մեծ մասը մոլորյալ է, քարոզչական ազդեցության տակ։ Կան, իհարկե, պատեհապաշտներ և պաշտոնամոլներ, բայց նրանք քիչ են' 100-200 հոգի։

Ես հասկանում եմ, որ Նիկոլի այսօրվա հետևորդների թիվը առաջիկա ամիսներին զգալի կնվազի, հետո շատերը կխոստովանեն, որ նորից խաբվեցին սին խոստումներին ու անուշ խոսքին։ Բայց բոլոր դեպքերում այդ մարդկանց վիրավորել պետք չի։ Մի օր անպայման նրանք կվերադառնան իրականություն։

Սիրելի հայրենակիցներ, եթե ընտրել եք Նիկոլին ու հիմա հաղթական էյֆորիայի մեջ եք, մի մոռացեք, որ Նիկոլին չընտրածները թշնամիներ չեն։ Նրանք ձեզնից պակաս չեն սիրում հայրենիքը, նրանք նույնիսկ ավելի իրատեսական են սիրում իրենց երկիրը, ոչ զգացմունքային ու ականջահաճո։

Մի թշնամացեք միմյանց նկատմամբ, հաշվի առեք, որ շաբաթներ անց Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները ԱԺ-ում կստանան իրենց մանդատները և կշարունակեն քաղաքական պայքարը հանուն իշխանության, իսկ դուք էլի կլինեք նույն բանվորը, գյուղացին, առևտրականը, ավտոմեխանիկը կամ ավտոբուսի վարորդը։

Երբ կարճ ժամանակ անց կրկին համոզվեք, որ ես ճիշտ էի տեսնում ապագան, չմոռանաք զղջման խոսքեր ասել։ Դա էլ է ուժի նշան։

 

Նաիրի Հոխիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular