ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս կարող է ընդդիմությունը ցրել խորհրդարանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից և արդյունքների ամփոփումից հետո համացանցում և փորձագիտական տարբեր շրջանակներում քննարկվում են սցենարներ, որոնց միջոցով ընդդիմությանը կհաջողովի առնվազն սահմանադրական ճգնաժամ առաջացնել, ինչն էլ կհանգեցնի խորհրդարանի ցրմանը:

Նշենք, սակայն, որ նման հնարավորություն ընդդիմությունը գրեթե չունի:  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ ամրագրվում են այն բոլոր դեպքերը, երբ Ազգայի ժողովը կարող է արձակվել։ Մասնավորապես, Ազգային ժողովն արձակվում է, եթե երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրում, կամ եթե երկու անգամ անընդմեջ հավանության չի արժանացնում կառավարության ծրագիրը։

Սահմանադրությունը չի նախատեսում դեպքեր, երբ ԱԺ-ն կարող է արձակվել մանդատները վայր դնելու դեպքում։ Ավելին, Սահմանադրությամբ չի ամրագրվում, որ ընդդիմությունը պետք է կազմի խորհրդարանի ⅓-ը։ Սա կարգավորվում է Ընտրական օրենսգրքով, որի համաձայն՝ մանդատների բաշխման ժամանակ ընդդիմությանը պետք է տրվեն լրացուցիչ մանդատներ, այնքան, որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի մեկ երրորդից ոչ պակաս (հոդված 96)։ Սա, սակայն, չի նշանակում, որ ընդդիմությունը հետագայում միշտ պետք է ունենա  մանդատների առնվազն ⅓-ը։ Այլ կերպ ասած՝ եթե ընդդիմադիր պատգամավորների թիվը Ազգային ժողովում նվազեց կամ ավելացավ, Ազգային ժողովը չի կարող դառնալ հակասահմանադրական։

Միակ քիչ թե շատ հավանական տարբերակը հետևյալն է՝ ԱԺ անցած ընդդիմադիր քաղաքական ուժերը հրաժարվում են վերցնել մանդատները, նույնը անում են նաև ընտրություններին մասնակցած մյուս բոլոր քաղաքական ուժերը: Ահա այս դեպքում սահմանադրական ճգնաժամ իսկապես առաջանալու է, քանի որ խորհրդարանը չի կարող կազմված լինել միայն իշխանությունից: Սակայն, այս տարբերակն էլ քիչ հավանական է այն պարզ պատճառով, որ խորհրդարան չանցած ուժերից շատերը մեծ սիրով կհամաձայնվեն վերցնել մանդատները և այս հարցում լայն կոնսենսուս լինել պարզապես չի կարող:

Ինչպես տեսնում ենք` Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը գրված ու կազմված են այնպես, որ ընդդիմության ԱԺ-ն ցրելը դառնա գրեթե անհնար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular