Մարիա Գևորգյանն առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի անհատական առաջնությունում
ՍՊՈՐՏՇախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 5-րդ տուրի պարտիաները:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց հունգար Վայդա Լազարնեի հետ: Մարիա Կուրսովան զիջեց մրցակցին: Միավորը կիսեց նաև Լիլիթ Գալոյանը, իսկ ընթացիկ առաջնությունից առաջին հաղթանակը տոնեց Մարիա Գևորգյանը: Վերջինս առավելության հասավ Ռեգինա Նարվայի նկատմամբ:
Այս մասին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Այժմ Լիլիթ Մկրտչյանն ունի 3,5 միավոր և առաջատարից հետ է մնում մեկ միավորով: