Հայաստանում տագնապ են հնչեցրել Կովկասի ամենամեծ քաղրջրյա ջրամբարի ճակատագրի հարցով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtsargrad.tv-ն գրում է, որ վերջին օրերին Հայաստանի Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի մասնագետները Հայաստանի մարգարիտ համարվող քաղցրահամ ամենամեծ լճից ջրի նմուշներ են վերցրել և ստացել հիասթափեցնող տվյալներ: Կենտրոնն ինքն է ահազանգել կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին պարզաբանելով, որ Սևանա լճի ջրի թափանցիկության աստիճանը շատ ցածր է: Այն գտնվում է 2 - 2,7 մ-ի վրա: Լիճը պայմանականորեն բաժանված է Մեծ Սևանի և Փոքր Սևանի: Այսպիսով. Մեծ Սևանում ջրի գույնն ավելի մուգ է: Ինչ վերաբերում է ափամերձ տարածքներին, որոնք սիրված հանգստի գոտիներից են, այստեղ կանաչ գույնը, ըստ մասնագետների, արտահայտվում է փրփուրի տեսքով:
Նկատենք, որ Սևանը սկսել է ծաղկել մի քանի տարի առաջ: Վերջին 10 տարիների ընթացքում լճում ջրի մակարդակը սկսել է բարձրանալ չնայած նրա ջրային ռեսուրսների ոռոգման նպատակներով ակտիվ օգտագործմանը: Արդյունքում, ջրի տակ են հայտնվել ոչ միայն անկախության տարիներին կառուցված բազմաթիվ ապօրինի շինությունները, այլ նաև ծառերը, որոնք սկսել են փտել: Զուգահեռաբար ջրիմուռները սկսել են ավելի ակտիվ աճել: Բնապահպանները բազմիցս նշել են, որ պետությունը պետք է շտապ մշակի լճի ափամերձ հատվածի մաքրման լայնածավալ ծրագիր: Այնուամենայնիվ, նման նախագիծ դեռ չի մեկնարկել:
Նյութը հրապարման պատրաստեց Կամո Խաչիկյանը