ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին մեխը դագաղին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում ավարտվեցին խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Ավարտվեցին շոկային ելքով։ Պատերազմում խայտառակ պարտություն կրած ու նվաստացումներ ստացած ընտրողը նախընտրեց իր քվեն տալ երեք տարի շարունակ երկիրն ապականած, տնտեսությունն ու պետական համակարգը ջախջախած խորհրդարանական ուժին։ Նախնական տվյալների համաձայն՝ խորհրդարան են անցնում միայն երեք ուժեր։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 687.251 քվե կամ ընդհանուր ընտրողների 53.92 տոկոսը, ինչը թույլ կտա Նիկոլ Փաշինյանին կրկին սահմանադրական մեծամասնություն ունենալ խորհրդարանում։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ստացել է 268.165 քվե կամ ընդհանուր ընտրողների 21.01 տոկոսը, իսկ Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66.633 քվե կամ ընդհանուր ընտրողների 5.23 տոկոսը։ Խիստ նախնական գնահատումներով՝ Նիկոլ Փաշինյանը կունենա 71 մանդատ, Ռոբերտ Քոչարյանը՝ 27, իսկ Սերժ Սարգսյանը 7-8 մանդատ։ Մյուս քաղաքական ուժերը, հատկապես համերաշխության և խաղաղության կոչ անող քաղաքական միավորներն աննշան թվով քվեներ են ստացել։

7-րդ գումարման խորհրդարանն այլևս անցյալ է, իսկ 8-րդ գումարման խորհրդարանը սպառնում է դառնալ շատ ավելի վատը։ Հայաստանյան ընտրողը երկիրը անդունդից հանելու փոխարեն նախընտրեց վիրավորանքն ու ատելությունը, նվաստացումն ու անդունդը։ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է տոնել իր պյուռոսյան հաղթանակը, դրա հետևանքները կրելու է մի ողջ պետություն։ Իսկ հայաստանյան քաղաքական ուժերը, մտածող ու արարող մարդիկ իսկապես մտածելու բան ունեն՝ ի՞նչն են սխալ արել, ի՞նչ է պետք անել ապագայում, և կան արդյո՞ք շանսեր ստեղծված իրավիճակը երբևէ կարգավորելու համար, իսկ պատերազմի խայտառակ ձախողման, կազմակերպչական բարդակի և գերագույն հրամանատարի հիստերիկ, ցայտնոտային վիճակի և բացարձակ անգիտության պատճառով տրված հազարավոր զոհերի հրեշային, ամոթալի էջը այլևս փակված է...փակված է ընտրողի, ոչ քաղաքացու ցանկությամ և որոշմամբ։

Տիգրան Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular