ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն միայնակ կառավարություն է ձևավորում, և «Պատիվ ունեմ»-ը` բոնուսներով որպես 3-րդ ուժ, մտնում է խորհրդարան․ Տիգրան Մուկուչյանը՝ քվեարկության նախնական արդյունքների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարցին՝ այս պահի տվյալներով ՔՊ-ն միայնակ կարողանո՞ւմ է կառավարություն ձևավորել, և «Պատիվ ունեմ»-ը բոնուսներով որպես 3-րդ ուժ մտնո՞ւմ է խորհրդարան, Մուկուչյանն արձագանքեց․ «Ըստ հրապարակված նախնական տվյալների՝ դա է պատկերը»։

Անդրադառնալով հարցին, թե որ ուժը քանի մանդատ կստանա, ԿԸՀ նախագահն արձագանքեց․ «Պատգամավորների հաշվարկ չենք իրականացրել, և այս փուլում ժամանակավրեպ է նման հաշվարկ իրականացնելը, որովհետև կան գործընթացներ, որոնք պետք է իրականացվեն, և արդյունքում կայացվի համապատասխան որոշում մանդատների բաշխման, դրանց քանակի մասին։ Գործընթացը կավարտվի 7-րդ օրը»։

Հարցին՝ եթե, օրինակ, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ»-ը հրաժարվում է մանդատներից, մանդատների հրաժարման ինստիտուտը քաղաքական բնույթի ինստիտուտ է, և ԿԸՀ-ն, հիմք ընդունելով նախնական տվյալները, իրականացնելու է մանդատների բաշխումը։

Ճշտող հարցին՝ եթե ընդդիմություն չի ներկայացվում, ՔՊ-ն միայնակ խորհրդարան ձևավորու՞մ է, Մուկուչյանը պատասխանեց․ «Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»,-ասաց նա։

Հարցին էլ՝ եթե ընդդիմության բոլոր պատգամավորները հրաժարվե՞ն, Մուկուչյանն արձագանքեց՝ նշանակում է՝ ոչ ոք մանդատ չի ստանա, դիտարկմանն էլ՝ այդ դեպքում խորհրդարանում ընդդիմություն չի լինի, Մուկուչյանը պատասխանեց․ «Խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք կան»։

Հարցին՝ սա մեխանիկորեն չի՞ տանում նոր արտահերթ ընտրությունների, Մուկուչյանն ասաց, որ այս պահին կդժվարանա հստակ պատասխան ներկայացնել։

«Այ փուլում մանդատներից հրաժարման ամրագրված ինստիտուտ չունենք, իհարկե, կարող է լինել, տարբերակ, որ, ենթադրենք, թեկնածուները, որոնց հատկացվում են մանդատներ, հրաժարվում են իրենց մանդատները ստանալուց՝ ինքնաբացարկ հայտնելու միջոցով, այդ դեպքում այն կուսակցությունները,․ որոնք մասնակցել են մանդատների բաշխմանը, բնական է, նրանք են միայն ստանում իրենց մանդատները»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular