ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունիսի 20

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք շատ բանի ունակ կլինեք: Ճանապարհին հազիվ թե այնպիսի խոչընդոտներ առաջանան, որոնք չկարողանաք հաղթահարել: Հնարամտությունը կօգնի մրցակիցներին թողնել հետևում: Դուք նպատակին տանող այնպիսի ուղիներ կգտնեք, որոնց մասին նախկինում ոչ ոք չի մտածել: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական հարաբերությունները, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնք անպայման երկար կհիշվեն: Չի բացառվում նոր համախոհներ ու իսկական ընկերներ գտնեք: Սիրային պատմության սկիզբն էլ շատ հավանական է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ոչ մի տեղ մի շտապեք: Ամեն ինչ հաջող կդասավորվի, եթե կարևոր որոշումները ոտքի վրա չընդունեք ու աշխատեք առավելագույն ուշադրություն հատկացնել գործերին, որոնք դրան արժանի են: Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Որոշ Ցուլեր կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել ու դրա համար շատ ուրախ կլինեն:

Հնարավոր է գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբ: Համագործակցության մասին կկարողանաք պայմանավորվել շատ ազդեցիկ մարդու հետ: Ձեր գաղափարներն այսօր պատրաստ կլինեն աջակցել նույնիսկ նրանք, ովքեր նախկինում դրանց քննադատորեն էին մոտենում, նորից ու նորից ցույց էին տալիս թույլ կողմերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք, կհասկանաք, թե ինչ վրա է պետք կենտրոնանալ, այդ իսկ պատճառով հրաշալի արդյունքների կհասնեք: Շատ Երկվորյակների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Շրջապատողների հետ լուրջ տարաձայնություններ չեն լինի: Հնարավորություն կունենաք պայմանավորվել նույնիսկ այն մարդու հետ, որի հետ նախկինում միայն վիճում էիք:

Հաջող կլինեն ոչ մեծ գնումները՝ ինչպես ծրագրվածները, այնպես էլ՝ սպոնտան գնումները: Դուք գումարը դատարկ բաների վրա չեք ծախսի, բայց բաց էլ չեք թողնի շահավետ գնումներ անելու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ ու հագեցած օր է: Այն հետաքրքիր հանդիպումներ, պիտանի ծանոթություններ է խոստանում և հնարավորություն կտա հաջողության հասնել այն գործում, որից գլուխ հանել նախկինում չի ստացվել: Դուք լուրջ կվերաբերվեք ստանձնած գործերին, և դա թույլ կտա խուսափել սխալներից: Շրջապատողները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները: Ընդհանուր գործից երկարատև ընկերություն կսկսվի:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Չի բացառվում ընտանեկան տոնի կամ ոչ մեծ ընկերական երեկույթի համար առիթ լինի: Հավանական են պիտանի նվերներ, ինչպես նաև ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհանգիստ, բայց շատ հետաքրքիր օր է: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը: Ինչ-որ մեկին դրանք բարդ կթվան, բայց դուք արագ գլուխ կհանեք ու հրաշալի արդյունքի կհասնեք: Հնարավորություն կունենաք ամրապնդել մասնագիտական դիրքերը, որոշ Առյուծներ համագործակցության մասին կպայմանավորվեն շատ ազդեցիկ մարդկանց հետ:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Այդ հատվածում կարող եք խոսել ամենատարբեր բաների մասին՝ առանց վախենալու անհասկացողությունից, փոխադարձ վիրավորանքներից ու դժգոհություններից: Լուծում կգտնվի հին խնդիրներին, որոնք նախկինում բոլորին փակուղու առաջ էին կանգնեցրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ, հագեցած օր է: Ամեն րոպեն հաշվի մեջ կլինի, քանի որ շատ օգտակար բաներ պիտի անեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կլուծվեն ձեզ համար կարևոր հարցերը: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Որոշ Կույսեր կրկին կբախվեն հին մրցակիցների հետ և այս անգամ կհաղթեն նրանց:

Երեկոյան հավանական են հաճելի անակնկալներ, նորություններ, որոնք անմիջապես կբարձրացնեն տրամադրությունը: Հարմար ժամանակ է ամենամտերիմ մարդկանց հետ շփվելու համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք, կկարողանաք շատ բաների մասին պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է ստեղծագործ մոտեցում պահանջող ցանկացած զբաղմունքի համար, որը թույլ է տալիս զարկ տալ երևակայությանը: Դուք շատ բաների շրջապատողների նման չեք նայի, և դա հաճախ կօգնի հաջողության հասնել: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծվեն ձեզ համար կարևոր հարցերը:

Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Որոշ Կշեռքներ հարազատների հետ կապված լավ լուրեր կստանան: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա սիրելիի հետ քննարկել կարևոր հարցերը: Տարաձայնություններ չեն լինի, որոշում կընդունեք, որը երկուսիդ էլ դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին ինքնուրույն գործեք: Այդպես դուք հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր կունենաք: Բանակցություններն ու քննարկումները չափազանց շատ ժամանակ կխլեն, իսկ շրջապատողների խորհուրդները միայն կշեղեն ձեզ:

Երեկոն ավելի բարենպաստ կլինի շփումների համար, օգտակար կլինի կարևոր հարցերի մասին զրուցելը: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք կարող են աննշան լինել, բայց շատ տեղին կլինեն: Հարմար ժամանակ է ոչ մեծ գնումների համար: Հնարավոր է՝ ամենաօգտակար իրերը չգնեք, բայց դրանք, միևնույնն է, ձեզ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առօրյա գործերը սովորականից ժամանակատար կլինեն: Դուք լուրջ կմոտենաք այն ամենին, ինչ կստանձնեք, կաշխատեք նույնիսկ փոքրիկ սխալներ չանել, և դա ձեզ մոտ կհաջողվի: Օրը հաճելի ծանոթություններ է խոստանում, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ անպայման դուր կգան:

Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը, նշանի որոշ ներկայացուցիչներ շահավետ գործարքներ կկնքեն: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: Կարող եք հարթել հարաբերությունները հարազատների հետ, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Հին ընկերոջ անսպասելի այցը կբարձրացնի Աղեղնավորների տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք շատ ուշադիր կլինեք մանրուքներին, կլսեք ինտուիցիայի հուշումները: Դա թույլ կտա ճիշտ որոշումներ ընդունել՝ նվազագույն ինֆորմացիայի տիրապետելով: Հնարավոր են անսպասելի լուրեր հեռվից: Դրանք ձեզ կոգեշնչեն, կհուշեն՝ ինչի վրա արժե կենտրոնանալ մոտ ժամանակներս:

Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը: Հյուր կգան մարդիկ, որոնց հետ շփումների կարիքը վերջերս շատ էիք զգում: Նախկինում բացառապես ընկերական բնույթ կրող հարաբերություններում սիրային նոտաներ կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հաջող է: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, ինչպես նաև անսպասելի իրադարձություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Շատ Ջրհոսներ լավ գաղափարներ կունենան: Նշանի ներկայացուցիչները շուտով մտածածը կյանքի կկոչեն:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Բանը ոչ թե ծագած խնդիրների, այլ նրա մեջ կլինի, որ հուզական դաշտը կլարվի, ցանկացած մանրուք կստիպի հուզվել: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք կկարողանան բարձրացնել ձեր տրամադրությունը, ուրախացնել, օգնել նորովի նայել ստեղծված իրավիճակին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք արագ կլուծեք բարդ խնդիրները, հրաշալի արդյունքի կհասնեք այն գործերում, որոնցից նախկինում գլուխ հանել չի ստացվել: Հաճախ կօգնեն հին ծանոթները: Շատ Ձկներ ուժեղ համախոհներ ձեռք կբերեն, որոնց վրա կկարողանան հույս դնել: Հավանական են լավ նորություններ, հետաքրքիր առաջարկներն էլ չեն բացառվում:

Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք սիրելիի հետ, նրան հաճելիորեն զարմացնելու, ուրախացնելու և աջակցելու բազում եղանակներ կգտնեք: Նույնիսկ նախկինում շատ լարված հարաբերությունները հիմա կարող են նշանակալիորեն դեպի լավը փոխվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular