ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչին ուշադրություն դարձնել վաղը ընտրատեղամասում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչին ուշադրություն դարձնել վաղը ընտրատեղամասում՝

Ստուգեք, որ ձեզ տան բոլոր քվեաթերթիկները, փաթեթը կազմեն ձեր աչքի առաջ, այլ ոչ նախապես և և ճիշտ հերթականությամբ լինեն քվեաթերթիկները։

Ստուգեք, որ ձեր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկի կամ ձեր ծրարի վրա որևէ կողմնակի նշում չլինի գրիչով, մատիտով, թանաքով, շրթներկով և այլն։ Նման բան հայտնաբերելու դեպքում պահանջեք նորը և հետևեք, որ հները ուտիլիզացվեն։

Մի ծալեք ձեր քվեաթերթիկը ծրարի մեջ դնելուց։ Ուշադիր եղեք, որ չվնասվի։ Եթե քվեարկելուց վնասել եք թերթիկը, հանձնաժողովի նախագահը այն մարում է և ստանում եք նոր փաթեթ։

Ձեր քվեաթերթիկի վրա պետք է պարտադիր կպցնեն ակցիզ արկղի մեջ գցելուց առաջ։

️Չօգտագործված քվեաթերթիկները նետում եք համապատասխան արկղը, կարող եք նախապես դրանք պատռել։ Դուրս հանել այդ քվեաթերթիկները ընտրատեղամասից չի կարելի։

️Եթե ունեք օգնության կարիք ընտրողների մատյանը ստորագրելուց, կարող եք խնդրել օգնություն կողմնակի անձանցից, բացի հանձնաժողովի անդամներից։ Քվեարկելուց ձեզ կարող է օգնել կարիք եղած դեպքում այլ քվեարկող, չեզոք անձ։ Ուշադիր եղեք, որ չուղղորդի ձեզ։

️Եթե նկատում եք խախտումներ, ապա դիմեք նաև դիտորդական առաքելություն իրականացնող անձանց տեղում կամ առցանց։ Կարող եք գրել նաև ինձ, ես կապի մեջ կլինեմ։

️Ինչ խախտումներ կարող է նկատեք։

- Այլ անձի փոխարեն ստորագրություն

- Ընտրացուցակում ձեր բնակարանում գրանցված անհայտ կողմնակի անձինք և այլ անճշտություններ

- Միտումնավոր վնասված քվեաթերթիկներ

- Քվեարկության ուղղորդում հանձնաժողովի անդամի կամ այլ ընտրողի կողմից

-Քվեարկության գաղտնիության խախտում

- Պետական մեքենայով քվեարկողների տեղափոխում

և այլն։

Եղեք զգոն։ Անպայման գնացեք քվեարկելու և տեր կանգնեք ձեր ձայնին։ Հաջողություն վաղը բոլորիս։

 

Լիկա Թումանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular