ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դերասանուհի Ելենա Բորիսենկոյի անձնական կյանքում փոփոխություն կա՞. ի՞նչ ինտրիգ է պահում դերասանուհին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Շանթ» հեռուստաընկերության դերասանուհի Ելենա Բորիսենկոյի համար տարին հաջող էր. նկարահանվել է սերիալներում, ֆիլմերում: Տարվա վերջն էլ դերասանուհու համար հագեցած է, և ինչպես նա է ասում, ոչինչ չի հասցնում. երկու ֆիլմի նկարահանում, սերիալ, Ամանորյա ծրագրի նկարահանումներ և երկու սիրելի շունիկներ, որոնց հետ սիրում  է ժամանակ անցկացնել:

«Ես երկու շուն ունեմ, մեկը՝ մեծ, մյուսը՝ փոքր: Միակ ժամանակը, որ կարողանում են մեծ շանս զբոսանքի հանեմ, առավոտյան ժամը վեցն է: Շունս հիմա ձագեր ունի, և մեր տանը լրիվ քաոս է: Բացի այդ՝ ակտիվ նկարահանումների փուլ է, ինչպես նար ամանորյա եռուզեռ»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմում է դերասանուհին և ավելացնում, որ նկարահանվում է երկու գեղարվեստական ֆիլմերում:

«Մի ֆիլմն Արման Չիլինգարյանին է, որը  90-ականների մասին է: Ինձ համար շատ հետաքրքիր էր․ ցուրտ և մութ տարիներ, մոմի լույս, և այն տանը, որտեղ նկարահանում էինք իմ տեսարանները, բավականին ցուրտ էր, և կարծես այդ տանից 90-ականների շունչը զգացվեր: Տարօրինակ նոստալգիա էր, և գիտեք՝ ինչն էր հետաքրքիր, որ հոգևոր և ուրախ բան կար այդ տարիներին: Ես այդ օրվա նկարահանումից այնքան ոգևորված եմ տուն եկել: Մյուսը կարճամետրաժ հոգեբանական ֆիլմ է, որի փակագծերը դեռ չեմ բացի»:

Ելենայի համար Ամանորն ամենապայծառ և լուսավոր տոներից էր, բայց. «Այս վերջին տարիներին, կարծում եմ, հենց Ամանորի օրերին զգացվում է երկրի վիճակը, և այն ինձ ցավ է պատճառում: Ես այն մարդկանցից չեմ, որ սիրում է ուտելիքի մասին մտածել, քանի որ դա չի ինձ համար տոնը: Որքան էլ տխուր լինեմ, ես ունեմ մայր, ով պատրաստ է ոչ մի բանից տոն սարքել և նույնիսկ այն ժամանակ, երբ ասում եմ՝ ոչնչի հավես չունեմ, մայրս գնում է տոնածառ է բերում և ասում՝ վերջ, մենք հիմա ժպտում ենք, և ամեն ինչ լավ է: Դեկտեմբերի 31-ին այստեղ եմ լինելու, բայց հետո պատրաստվում եմ փախչել, բայց չեմ ուզում ասել, թե ուր»,- ասաց Ելենան, և ինչպես ասում են, կասկածի առիթ տվեց:

Ու՞ր է գնում դերասանուհին, ինչու՞ որոշեց գաղտնի պահել, արդյո՞ք դերասանուհու անձնական կյանքում փոփոխություն կա. «Ես իմ անձնական կյանքի մասին առհասարակ չեմ խոսում, կներեք, բայց ես սիրում եմ ինտրիգներ» 												<div class=

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular
Poll