ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է. հանրահավաքը խառնեց նրա բոլոր պլանները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքը խառնեց Նիկոլ Փաշինյանի բոլոր պլանները։ Հունիսի 17-ին հանրահավաք հրավիրելով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» վարչական ռեսուրսի լայն կիրառմամբ, պետական կառույցների աշխատակիցներին զոռով հրապարակ բերելով, փորձում էր ցույց տալ, թե ինքն է տիրապետում ուժին և քաղաքացիների աջակցությանը, իսկ հանրահավաքի մասնակիցների թվի ներկայացումը պետք է դառնար այն կռվանը, որով նիկոլականները ապացուցեին իրենց ճշմարտացիությունը։ Բայց ինչպես ասում էր Հայաստանի նախկին նախագահներից մեկը՝ խիյարը թարս բուսնեց․․․ Իշխանությունն ուժերի գերլարումով կարողացավ կիսատ լցնել հրապարակը, իսկ նիկոլամերձ շրջապատից Դանիել Իոաննիսյանը արձանագրեց, «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքին մասնակցել է հազիվ 21 հազար մարդ։

Քարոզարշավի վերջին օրը նույն հրապարակում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի հանրահավաքն էր։ Նույն այդ Իոաննիսյանն արդեն կեսգիշերին մոտ սրտի խորը կսկիծով արձանագրեց՝ մասնակցել է 30200 մարդ։ «Հայաստան» դաշինքը ցույց տվեց, թե ով է իրականում ուժն այս երկրում, և ով ունի ընտրողների ամենալայն աջակցությունը։

Նիկոլ Փաշինյանը պարտվեց քարոզչական ճակատում, բայց մեկ այլ պարտություն ավելի ծանր կլինի նրա համար։ Պետական համակարգը չափազանց զգայուն է նման հարցերում, հրաշալի կողմնորոշվում է, թե ով է երկրում իրավիճակի տերը և ում պետք է հավատարմության երդում տա։ Նիկոլ Փաշինյանի շեշտակի անհաջողությունից հետո նրա համար բարդ կլինի թեկուզ ուժայինների միջոցով ճնշումներ բանեցնել պետծառայողների վրա, ստիպել ընտրութան չգնալ կամ էլ քվե տալ ապիկարների իշխանությանը։ Մնաց երկու օր, որ Հայաստանը արթնանա նոր իշխանությամբ։

Գարիկ Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular