ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական հետապնդման ցինիկագույն օրինակը․ անվանի բժշկին ձերբակալել են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի իշխանությունները քվեարկության օրվա նախօրեին սաստկացնում են քաղաքական հետապնդումները՝ միամտաբար կարծելով, թե այդկերպ կարողանալու են կանխել իշխանազրկումը։ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, անվանի բժիշկ Արմեն Չարչյանին, իբր ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով։ Ձերբակալության համար հիմք է դարձել Դանիել Իոաննիսյանի կողմից տարածված մի կիսատ-պռատ ձայնագրություն, որտեղ Արմեն Չարչյանը բուժկենտրոնի աշխատակիցներին կոչ է անում անպայման գնալ ընտրության։ Նշենք, որ այդ ձայնագրության մեջ Արմեն Չարչյանն ինքն էլ շեշտում է, որ չի հորդորում քվեարկել որևէ կոնկերտ ուժի դեմ, թեև նա «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով է առաջադրվել։ Չարչյանը ներկայացնում Մայր Աթոռի դիրքորոշումը, ներկայացնում այս իշխանությունների ապիկար էությունը։

Խելացնորված Փաշինյանն ու իր կողմնակիցները բժշկին ձերբակալել էին «Հայաստան» դաշինքի համապետական հանրահավաքից անմիջապես առաջ՝ այդկերպ մերկացնելով իրենց վախերը։ Առողջապահական համակարգի նվիրյալի ձերբակալությունը հարուցել է ոչ միայն ընդդիմադիրների զայրույթը, այլև Չարչյանի գործընկերների վրդովմունքը, մարդիկ պահանջում են բաց թողնել մի մարդու, ով տասնամյակներ իր կյանքը նվիրել է մարդկանց փրկության գործին։
 
«Պրոֆեսոր Չարչյանը Եկեղեցու նվիրյալ զավակ է, անվանի բժիշկ, անբիծ կենսագրության անձնավորություն: Ուստի, հորդորում ենք իրավապահ պատկան մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով անձի արժանապատվությունն ու հեղինակությունը նսեմացնող և իրավունքները ոտնահարող գործողություններից»,- նշվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ։
 
Արմեն Չարչյանը, բնականաբար, երկար չի մնա անազատության մեջ, ընտրություններում Փաշինյանի անխուսափելի պարտությունից հետո նրան պարտադիր բաց կթողնեն, սակայն «Քաղաքացիական պայմանագրի» նենգ և վախկոտ էությունը երբեք չի փոխվի։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular